Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3, այնուհետև կնվազի 4-5, աստիճնաով, եղանակն առաջիկա օրերին          Մենք չենք ձգտում միջուկային զենք ունենալ, բայց Թեհրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային մշակումներից       Իրանն օգտագործում է «տարածաշրջանային պատերшզմի սպառնալիքով զսպում» մեթոդաբանությունը, որը իրանական նորամուծություն է    

09 հուլ 2018 14:46

Պետք չէր լրագրողների կողմից այսքան մեծ ուշադրություն հատկացվեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու բանակ զորակոչվելուն

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ պետք չէր լրագրողների կողմից այսքան մեծ ուշադրություն հատկացվեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու բանակ զորակոչվելուն։
«Հազարավոր երեխեք են այստեղ, ինչի՞ համար է այսքան ուշադրություն մեկ անձի նկատմամբ», — ասաց նա։
 
Դիտարկմանը՝ ամեն տարի չէ, որ վարչապետի որդու են ճանապարհում բանակ, ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց. «Շատ լավ է, շատ գովելի է, բայց այդքան ուշադրության կենտրոնում պահելը ճիշտ չէ, ամեն ինչում կա չափ»։
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ իր ղեկավարման օրոք պաշտոնյաների տղաները չեն խուսափի ծառայությունից, Դավիթ Տոնոյանը նշեց. «Բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ մեկը կխուսափի»։
Դավիթ Տոնոյանն ասաց, որ մի քանի օր հետո էլ իր որդին է զորակոչվելու բանակ։
Պաշտպանության նախարարը նշեց, որ այսպիսի ուշադրություն իր որդու նկատմամբ չի լինելու։ «Ես դա թույլ չեմ տալու, հավատացեք, թույլ չեմ տալու», —ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր