Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

09 հուլ 2018 22:05

Մեծանուն աշուղ Ջիվանու ծննդավայրում կրկին տոն էր. Տեսանյութ, Լուսանկարներ

Մեծանուն աշուղ Ջիվանու ծննդավայրում կրկին տոն էր. Տեսանյութ, ԼուսանկարներՀուլիսի 7-ին կրկին բազմամարդ էր Ջավախքի Կարծախ գյուղը: Վրաստանի Ախալքալաքի շրջանի իշխանությունների նախաձեռնությամբ՝ ի դեմս քաղաքապետ Յուրա Ունանյանի և շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանի, արդեն 31-րդ անգամ տոնվեց անզուգական Ջիվանուն նվիրված տոնը: Մեծաթիվ հյուրեր Վրաստանից և Հայաստանից հերթական անգամ հաղորդակից եղան մեծն Ջիվանու քաղցրաձայն ստեղծագործությանը: Բանախոսները արժևորեցին Ջիվանուն որպես բացառիկ աշուղի, բանաստեղծի և փիլիսոփայի:
 Տոնակատարության մասնակիցների թվում էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխարաձեն, Վրաստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը և Դավիթ Չիչինաձեն, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահ Շիրակ Թորոսյանը,  բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, գիտության վաստակավոր գործիչ, ջիվանիագետ Սամվել Մուրադյանը, Հայաստանի և Վրաստանի գրողների միությունների անդամ, գրող, հրապարակախոս Հարություն Հովնաթանը, գրականագետ, հրատարակիչ Վահագն Սարգսյանը և այլն:
Հայաստանից և Վրաստանից Կարծախ էին ժամանալ նաև մի քանի մշակութային խմբեր և անհատ երգիչներ, ովքեր իրենց կատարումներով բազմապատկեցին տոնական տրամադրությունը:
Հասարակական և մշակութային գործիչներ և լրագրողների մի ստվար խումբ, ինչպես նաև ուսանողներ Հայաստանից և Արցախից տոնակատարությանը մասնակցեցին «Ջավախք» հայրենակցական բարեգործական ՀԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Մեծանուն աշուղ Ջիվանու ծննդավայրում կրկին տոն էր. Տեսանյութ, Լուսանկարներ
Մեծանուն աշուղ Ջիվանու ծննդավայրում կրկին տոն էր. Տեսանյութ, Լուսանկարներ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր