Եթե Փաշինյանի կառավարությունը 8 տարվա ընթացքում փոփոխություն չի բերել, ապա նոր 5 տարում էլ չի բերի          Այսօր մեր զինվորները գերի են, նախագահները գերի են, ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքերը նստած՝ մեզ թելադրում են       ՀՀ-ում Իրանի դեսպանատունն արձագանքել է իսրայելական հեռուստաալիքով Հայաստանի դրոշի հետ կապված միջադեպին    

11 հուլ 2018 20:20

Փաշինյան- Մակրոն հանդիպումը մեկնարկել է. տեսանյութ

Փաշինյան- Մակրոն հանդիպումը մեկնարկել է. տեսանյութՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հուլիսի 11-ին հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Հանդիպման սկզբում Ֆրանսիայի նախագահն իր գոհունակությունը հայտնեց Փաշինյանի հետ հանդիպման առնչությամբ և նշեց, որ առաջիկայում կհանդիպեն արդեն Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը կարևոր իրադարձություն է ֆրանկոֆոն բոլոր պետությունների համար:
Վարչապետ Փաշինյանն էլ իր հերթին շնորհավորեց Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի կապակցությամբ, որն անցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:
Երկու երկրների ղեկավարների հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։
Նշենք, որ սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումն է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր