Արաբկիրում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին          Երևանում բախվել են «Opel» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած       Իրանը փակել է օդային տարածքը, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով    

12 հուլ 2018 09:46

«Ժամանակ».Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասում կառուցվող իր տունը․ այն կարող է ծառայել որպես ապօրինի հարստացման ապացույց

«Ժամանակ».Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասում կառուցվող իր տունը․ այն կարող է ծառայել որպես ապօրինի հարստացման ապացույց  «Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասում կառուցվող իր տունը, քանի որ մտավախություն ունի, որ այն կարող է ծառայել որպես ապօրինի հարստացման կենդանի ապացույց:
Շարքային քաղաքացիները, նաեւ իրավապահ մարմինները կարող են հարցնել նախկին պետական պաշտոնյա Օհանյանին, թե որտեղից այդ միջոցները, չէ՞ որ Պնախարարի աշխատավարձով հնարավոր չէ հսկա առանձնատուն կառուցել:
Բայց եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա պետք է քանդվի Հայաստանում վերջին 25 տարում կառուցված շենք-շինությունների առնվազն 90 տոկոսը, որովհետեւ Հայաստանում աշխատավարձերը այնպիսին են, որ դրանցով հնարավոր չէ նման ունեցվածք կուտակել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր