Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներից մեկն էլ ՝Սևանա լիճը դարձնել ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս          Փաշինյանի մոլորությունը Հայաստանի համար լավ ավարտ չի ունենալու       Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը    

12 հուլ 2018 14:10

Վրաստանը հերթերի նոր համակարգ է կիրառում սահմանին. ինչո՞ւ այդ մասին չգիտեին Հայաստանում

Վրաստանը հերթերի նոր համակարգ է կիրառում սահմանին. ինչո՞ւ այդ մասին չգիտեին ՀայաստանումՎրացի գործընկերները ՀՀ տրանսպորտի նախարարությանը չեն զգուշացրել սահմանային անցակետում հերթերի նոր կարգի մասին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։
Հուլիսի 1-ից ավտոմեքենաները Վրաստանի սահմանային անցակետերով անցնում են էլեկտրոնային հերթով։ Ընդ որում` բեռնատարները ոչ թե տեղում են գրանցվում, այլ նախապես։

Փամբուխչյանը նշեց, որ ՀՀ տրանսպորտի նախարարության աշխատակիցները վրացի գործընկերների հետ հսկում են իրավիճակը։
«Ցավոք, տրանսպորտի նախարարությունը չէր հայտնել և՛ մեզ` բեռնափոխադրողներիս, և՛ վարորդներին ընդհանրապես, որ հարևան երկրում նոր կարգ է մտցվել։ Բայց չէ՞ որ մեր գերատեսչությունների միջև մշտապես պետք է տեղեկատվության փոխանակում լինի։ Եվ առնվազն մի քանի օր առաջ մեզ պետք է նախազգուշացնեին», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը։
Հասկանալի է` ինչու է Վրաստանը հերթերի համակարգ սահմանել. ամռանն այստեղ զբոսաշրջիկների հոսքը մեծանում է, և անցակետերը չեն հասցնում սպասարկել բոլորին։ Ռուսաստանի սահմանին գտնվող Վերին Լարս անցակետը կարող է օրական մոտ 4 հազար մարդու սպասարկել, իսկ անցյալ տարի օգոստոսի սկզբին մաքսակետում մինչև 15-17 հազար մարդ էր հավաքվում։ Այդ պատճառով էլ որոշել են կանոնակարգել հերթերը։
Վատ է միայն այն, որ հայ վարորդներին նախապես այդ մասին չեն տեղեկացրել։
«Հերթերի մեջ են մնացել տարբեր ապրանքներ, այդ թվում` պարենամթերք տեղափոխող բեռնատարները։ Իհարկե, խոշոր բիզնեսը ապահովագրում է իր բեռները։ Իսկ փոքր բիզնեսն ու հասարակ քաղաքացիներն ի՞նչ անեն», — նկատեց Առաքելյանը։
Նրա կարծիքով` այս միջադեպը կրկին ապացուցում է, որ ՀՀ տրանսպորտի նախարարությունը պետք է հետևողականորեն և սերտ համագործակցի Վրաստանի և Իրանի գործընկերների հետ։
armeniasputnik.am




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր