Պետք չէ տնտեսավարողներին տանել դատել,որովհետև կորցնում ենք պոտենցիալ հարկ վճարողին.. ՊԵԿ նախագահն անուններ տվեց

«Օրինակ՝ Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցկայանում կատարվող չափագրումը, եթե չեմ սխալվում, 15 մլն դրամի մասին է խոսքը, ամենաքիչն է»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ պատասխանատվություն է հասնում խախտում կատարած անձանց, Անանյանը պատասխանեց, որ բոլոր այս կազմակերպությունների նկատմամբ քրեական գործ է հարուցված:
"Եվ քրեական գործի շրջանակներում, եթե պետությանը պատճառված վնասը հաշվարկվում ու վերականգնվում է, քրեական գործը կարճվում է: Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման պահանջ կա հանրության մոտ: Կարծում եմ՝ պետք չէ տնտեսավարողներին տանել դատել ու արգելել նրան տնտեսական գործունեությամբ զբաղվել, որովհետև դրա արդյունքում մենք կորցնում ենք պոտենցիալ հարկ վճարողին”,- ասաց նա:
Ըստ Անանյանի՝ պետք է աշխատանքներ տանել, որ հարկ վճարողը փոխի իր վարքագիծը և գա օրինական դաշտ: