Եթե ինքը պետք է առաջադրվի, ինչո՞ւ լիներ ժամանակավոր պաշտոնակատար. Սասուն Միքայելյանը՝ որդու քաղաքապետ չդառնալու մասին
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2017-07/1499690916_sasun-aj.jpg)
«Առաջարկվելը ո՞րն է, ես իմ տեղում եմ՝ ինչպես միշտ: Բոլորս պետք է գնայի՞նք գործադիր, օրենսդիրում մարդ չպետք է մնա՞ր: Ես էլ իմ գործն եմ անում օրենսդիր մարմնում՝ կուսակցության գաղափարների շրջանակներում»,- ասաց նա:
Վերջին օրերին խոսվում էր, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու է Միքայելյանի որդին՝ մինչեւ ՏԻՄ ընտրությունները: Սակայն պաշտոնը բաժին հասավ պատգամավոր օգնականին: Հարցին, թե ինչո՞ւ որդու փոխարեն ուրիշին տրվեց, Սասուն Միքայելյանն ասաց.
«Դա ժամանակավոր պաշտոնակատար է, որն իր գործունեությունը պետք է ծավալի: Ընտրությունների ժամանակ պարզ կլինի»:
ՀԺ-ի հարցին՝ առաջիկայում որդին առաջադրվելու է քաղաքապետի պաշտոնի համար, նա ասաց. «Իսկ ինչու՞ չպետք է առաջադրվի, եթե ինքը գտնում է, որ պետք է առաջադրվի, ապա՝ կառաջադրվի: Իհարկե՝ կառաջադրվի»:
Դիտարկմանը, եթե պետք է առաջադրվեր, ապա ինչո՞ւ ժամանակավոր պաշտոնակատար չնշանակվեց, Միքայելյանն ասաց. «Եթե ինքը պետք է առաջադրվի, ինչո՞ւ լիներ ժամանակավոր պաշտոնակատար, որ ժողովուրդն էլ ասեր՝ բերեին դրին, հետո էլ ընտրեցին: Կգա ընտրություն, եթե իմ որդին էլ կմասնակցի՝ իրա ցավն էլ տանեմ»: