Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

14 հուլ 2018 19:45

Տղամարդը ինը տարի շարունակ բռնաբարել է դստերը

Տղամարդը ինը տարի շարունակ բռնաբարել է դստերըՄոսկվայի բնակչին մեղադրում են 2000 թվականին ծնված դստերը ինը տարի շարունակ բռնաբարելու մեջ,– լրագրողներին այսօր հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխամասի ավագ օգնական Յուլյա Իվանովան։
«Համաձայն հետաքննության՝ մեղադրյալը ինը տարի շարունակ իր՝ 2000 թվականին ծնված դստեր նկատմամբ բռնաբարություն և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է իրականացրել։ Օգտվելով երեխայի մանկահասակ տարիքից և անօգնականությունից՝ նա մշտական հոգեբանական ճնշում է գործադրել երեխայի վրա, վախեցրել և ստիպել է լռել այդ ամբողջ ընթացքում»,– ասել է նա։
Իվանովան պարզաբանել է, որ հանցագործության մասին իրավապահ մարմիններին հաղորդել է աղջկա մայրը,այն բանից հետո, երբ իմացել է այդ ամենի մասին։
Նա նշել է, որ 53–ամյա տղամարդը վախեցել է պատասխանատվությունից և թաքնվել է հետաքննությունից, սակայն նրան հաջողվել է բռնել։ Հարցաքննության ժամանակ մեղադրյալը մասամբ ընդունել է իր մեղքը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր