Ցավոք դեպքեր ենք ունենում, երբ մարդիկ ահազանգ են տալիս, հետո ում դեմ ահազանգ են տվել, նրանց հետ սկսում են տարբեր գործարքների գնալ

«Ցավոք դեպքեր ենք ունենում, երբ մարդիկ ահազանգ են տալիս, հետո ում դեմ ահազանգ են տվել, նրանց հետ սկսում են տարբեր գործարքների գնալ։ Հայաստանում կոռուպցիայի մեջ հազարավոր մարդիկ են ներգրավված եղել։ Ինչո՞ւ նրանք հիմա չեն համագործակցում իրավապահ մարմինների հետ, չեն ասում կոնկրետ փաստեր։ Կասկածում են, որ կոռուպցիայի դեմ պայքարը ձե՞ւ է։ Կամ ասում են՝ իսկ ինչո՞ւ այս մարդու նկատմամբ քրեական գործը հարուցվեց, նա առաջինը չէ։ Այսինքն հերթո՞վ է, սանդղակ կա՞, որ քանի դեռ առաջինին պատասխանատվության չես ենթարկել, երկրորդին չես կարող պատասխանատվության ենթարկել, եթե կա կոնկրետ ապացույց ու փաստ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ ժողովրդից գողացված յուրաքանչյուր լումայի հետեւից պետք է գնալ։ «Իհարկե, դրանով առաջին հերթին պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է»,-ասաց Փաշինյանը։