Նրանք մեր թշնամին չեն, բոլորը կռված տղերք են. Մկրտիչ Մինասյան
![](/uploads/mkrtich-minasyan.jpg)
Նրա խոսքով` շատ ավելի հեշտ կլիներ, երբ մեր դիմաց նստած լիներ օտարերկրյա մի խումբ, որն ուզում է մեր երկիրը հեղաշրջել, բայց այստեղ նստած են մեր հայրենակիցները:
Մկրտիչ Մինասյանին զարմացնում է իշխանությունների լռությունը. «Ինչու՞ մինչ օրս երկրի առաջին դեմքերը, կուսակցության առաջնորդները չեն խոսել: Ժողովուրդը կարիք ունի ընտանիքի մեծի ձայնը լսելու»:
«Մեծ աշխարհը մեզ տեսնում է որպես վտանգավոր երկիր, դրանից պակասում է և զբոսաշրջիկների հոսքը, և ներդրումները, և կորցնում ես քո ռեյտինգը որպես երկիր, որը խաղաղ է, իսկ Հայաստանը միշտ խաղաղ է եղել՝ նույնիսկ պատերազմի ժամանակ»,-նշեց պրն. Մինասյանը` հավելելով, որ համաձայն է մտավորականների այն կոչին, որ տղաները պետք է վայր դնեն զենքերը և խնդիրը լուծեն խաղաղ ճանապարհով՝ բացառելով արյունահեղությունը։