Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

17 հուլ 2018 10:02

«Ժողովուրդ». «Էս ի՞նչ պատմության մեջ ես ինձ գցել». Նոր քրեական գործ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի դեմ․

«Ժողովուրդ». «Էս ի՞նչ պատմության մեջ ես ինձ գցել». Նոր քրեական գործ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի դեմ․«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի դեմ հերթական քրեական գործն է հարուցվել 49-ամյա մի տղամարդու առեւանգելու եւ ծեծի ենթարկելու համար: Ինչպես այս, այնպես էլ նախորդ քրեական գործով շրջանառվում է նաեւ Նարեկի թիկնապահ Արտեմ Պետրոսյանի անունը:
Նարեկը գտնվում է հետախուզման մեջ, իսկ Պետրոսյանը վերջերս ժամանել է Երեւան, հանձնվել իրավապահներին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պետրոսյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, սակայն, պնդել է, թե նա որեւէ առնչություն չունի արարքի հետ, որում մեղադրվում է: Ըստ Արսենյանի` հունիսի 22-ին Սարգսյանն ու Պետրոսյանը մեկնել են Մոսկվա:
«Մի քանի օր անց Արտեմը հեռուստատեսությամբ լսել է, թե ինչ է կատարվում, եւ իր մասին ինչ են հայտնում իրավապահները: Այս ամենը լսելով` Արտեմ Ասատրյանը վիճում է Նարեկ Սարգսյանի հետ` ասելով, թե այս ինչ պատմության մեջ է  իրեն գցել: Վերջիններս վիճաբանում են,  որից հետո Արտեմը թողնում է, հեռանում է Նարեկ Սարգսյանից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր