Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 14-ի համար          Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները․ «Հրապարակ»       ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ»    

17 հուլ 2018 15:13

ԽՍՀՄ-ում ծնված հայերի համար կհեշտացվի Ռուսաստանում կացության իրավունք ստանալը

ԽՍՀՄ-ում ծնված հայերի համար կհեշտացվի Ռուսաստանում կացության իրավունք ստանալըՌուսաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկել է հեշտացված կարգով կացության իրավունք տրամադրել օտարերկրացիներին, որոնք ԽՍՀՄ քաղաքացիություն կամ Ռուսաստանում մտերիմ բարեկամներ ունեն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Աշխատանքներ են իրականացվում նախագահի հանձնարարականի վերաբերյալ, մենք առաջարկում ենք Ռուսաստանում մտերիմ բարեկամներ ունեցող կամ ՌԽՖՍՀ տարածքում ծնված և խորհրդային քաղաքացիություն ունեցած օտարերկրացի անձանց կացության իրավունք տրամադրել՝ շրջանցելով ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու փուլը»,- ասել է Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը:
2018 թվականի հունիսի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ աշխատանքի և ներքին գործերի նախարարություններին աշխատել ռուսաց լեզվին տիրապետող և Ռուսաստանում ապրել ցանկացող օտարերկրացիների համար կացության իրավունք ստանալու գործընթացի հեշտացման ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր