Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը          Հունիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 13-ի համար    

17 հուլ 2018 17:07

ՀՀԿ-ական պաշտոնյան, ում որդին բանակ է գնացել

Hraparak.am-ը գրում է.
Այսօր Վանաձորում բանակ են ճանապարհել ամառային զորակոչի նորակոչիկների հերթական խմբին: Վաղ առավոտից Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դիմաց են խմբվել նորակոչիկները, նրանց ծնողները, հարազատներն ու ընկերները, զորակոչվելուց առաջ խորհուրդներ լսել, գրկախառնվել, հրաժեշտ տվել:

Նորակոչիկների թվում է նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի որդին՝ Լեւոն Ասլանյանը: Երիտասարդները ստացել են Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանի օրհնությունը, ներկաները աղոթել են ու բարի ճանապարհ մաղթել նորակոչիկներին:
 
Վարչապետ Ն. Փաշինյանի, Պաշպանության նախարար Դ. Տոնոյանի եւ Վանաձորի քաղաքապետի որդիները, փաստորեն, չեն օգտվել պաշտոնյայի որդի լինելու «արտոնությունից» եւ իրենց պարտքը պիտի կատարեն հայրենիքի նկատմամբ:
 
Սա լավ տենդենց է՝ արդարությունը վերականգնելու ճանապարհին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր