Հուլիսի 28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 28-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՊԵԿ պաշտոնյան կաշառք է ստացել բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից    

24 հուլ 2025 13:07

2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը

2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ըԱմառային զորակոչի ժամկետը երկարաձգելու մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հուլիսի 24-ի նիստում։ 

Կառավարության նախորդ որոշմամբ՝ նախատեսված էր 2025 թվականի ամառային զորակոչն ավարտել հուլիսի 31-ին։ 

Որոշման ընդունումը պայմանավորված է հայտարարված 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ:

Նշվում է, որ 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման հավելյալ ծավալները հաշվի առնելով՝ ս.թ. հուլիսի 31-ի դրությամբ հնարավոր չի լինելու ավարտել (ընդ որում՝ որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետով հետազոտությունների և վերափորձաքննության վերջնաժամկետ է սահմանված հուլիսի 25-ը) քաղաքացիների պատշաճ փորձաքննությունը և դրանց արդյունքներով զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքի որոշման գործընթացը: Այդ կապակցությամբ, և  2025 թվականի ամառային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը ձմեռային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել  զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ։

Հայաստանի կառավարության որոշմամբ 2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը։ 

Ամառային զորակոչի ժամկետը երկարաձգելու մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հուլիսի 24-ի նիստում։ 

Կառավարության նախորդ որոշմամբ՝ նախատեսված էր 2025 թվականի ամառային զորակոչն ավարտել հուլիսի 31-ին։ 

Որոշման ընդունումը պայմանավորված է հայտարարված 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ:

Նշվում է, որ 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման հավելյալ ծավալները հաշվի առնելով՝ ս.թ. հուլիսի 31-ի դրությամբ հնարավոր չի լինելու ավարտել (ընդ որում՝ որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետով հետազոտությունների և վերափորձաքննության վերջնաժամկետ է սահմանված հուլիսի 25-ը) քաղաքացիների պատշաճ փորձաքննությունը և դրանց արդյունքներով զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքի որոշման գործընթացը: Այդ կապակցությամբ, և  2025 թվականի ամառային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը ձմեռային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել  զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր