«Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում       Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ»    

19 հուլ 2018 13:16

Ստուգումներ՝ բոլոր խոշոր բուժհիմնարկներում.Միքայել Մինասյանի հոր ԲԿ-ն պետությունից 300 միլիոն դրամ է ստացել, բայց հիվանդ չի բուժել

Ստուգումներ՝ բոլոր խոշոր բուժհիմնարկներում.Միքայել Մինասյանի հոր ԲԿ-ն պետությունից 300 միլիոն դրամ է ստացել, բայց հիվանդ չի բուժելՍերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի ղեկավարած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում հայտնաբերվել են խախտումներ, որոնց մասին հաղորդագրություն է ուղարկվել դատախազություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Չբուժված հիվանդների համար գումարներ են գանձվել: Այսինքն՝ հիվանդները չեն պառկել հիվանդանոցում, չեն բուժվել, բայց պետությունից գումարներ են գանձվել: Խոսքը՝ մոտ 300 մլն դրամի մասին է»,- ասաց նախարարը:
Նրա փոխանցմամբ՝ խոսքը սոցփաթեթների վճարների մասին է, որ շահառուները 2016 թվականին պետք է անցնեին կանխարգելիչ բուժքննություն, որի համար պետությունը անձի համար տարեկան վճարել է 8 հազար դրամ:
«Այդ մարդկանց մոտ 90 տոկոսը գրանցվել է ստացիոնար հիվանդ եւ յուրաքանչյուրի համար գանձվել է 100-ից 200 հազար դրամ»,- ասաց նա:
Թորոսյանը նշեց, որ առաջիկայում ստուգումներ են իրականացվելու բոլոր խոշոր բուժհիմնարկներում: Անգամ ժամանակացույց կա, թե որտեղ երբ են գնալու: Օպերատիվ ստուգումների ցանկ է ստորագրվել նախարարի կողմից: Մասնավորապես, խոսքը «Էրեբունի», «Աստղիկ», «Արմենիա» ԲԿ-ների մասին է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր