Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

19 հուլ 2018 14:30

Մարտի 1-ի զոհերից մեկին կրակել են գերհզոր, գաղտնի զենքով, որն ԱԱԾ-ում է պահվել.կար զինվորական, որի մայրը դիահերձարանում որդուն չէր ճանաչել

Մարտի 1-ի զոհերից մեկին կրակել են գերհզոր, գաղտնի զենքով, որն ԱԱԾ-ում է պահվել.կար զինվորական, որի մայրը դիահերձարանում որդուն չէր ճանաչել«Մարտի մեկի զոհերի թվում կար զինվորական, որի մայրը դիահերձարանում որդուն չէր ճանաչել, որովհետեւ մարմինն այնպես է այտուցված եղել…այն ժամանակ ես ասացի, որ այդ հարվածը հատուկ զենքով է հասցվել, որն Ազգային անվտանգությունում է պահվում: Դա գերհզոր զենք է, որը կարող էր կրակել թունավոր փամփուշտներ, ընդ որում՝ անձայն»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Մարտի մեկի  գործին, հայտարարեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը: «Ո՞վ էր հանել այդ խիստ գաղտնի զենքը եւ ո՞վ կրակ արձակել: Դա հաստատ ընդդիմությունը չէր, դա իշխանությունն արեց: Զինվորին սպանել են այնպես, որ մայրը որդուն չճանաչի: Ի՞նչ էին ուզում դրանով ասել: Գորիկը չկա, որ հարցեր ուղղես, բայց Սերժ Սարգսյանը կա…»,-հարցադրումներ արեց Գուրգեն Եղիազարյանը: Նա իրավապահ մարմիններին նաեւ կոչ արեց հարցաքննել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանին, որ Մարտի մեկի հարցով խորհրդարանական նախկին հանձնաժողովի նախագահն էր: «Նա որոշակի նյութերի է տիրապետում: Նա տեսել է բաներ, որոնք չպետք է տեսներ: Դրա համար նա ԱԺ խոսնակ դարձավ: Պատասխանատուներից մեկն էլ նա է, որ չի բացահայտվել Մարտի 1-ը: Ասում էր՝ «թողեք նախաքննությունն իրականանա»: Հիմա ասում եմ՝ Սամվել Նիկոյան, բա տասը տարի՝ ընթանում է»,-նկատեց Գուրգեն Եղիազարյանը: Նա համոզված է, որ իրավապահները կարծես թե սկսել են լուրջ զբաղվել Մարտի մեկի գործի բացահայտմամբ: Գուրգեն Եղիազարյանը նաեւ ընդգծեց, որ ցուցարարներից մի քանիսը զոհվել են «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոցի կիրառման հետեւանքով. «Ցուցարարներին դիմահար սպանելու հրաման է տրվել: Այդպես հնարավոր էր խոցել միայն դիմահար հարվածով: Պարզեք՝ ովքե՞ր են նրանք»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր