Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

19 հուլ 2018 16:17

Քրգործ հարուցելու հիմքեր կան. գլխավոր դատախազը՝ «Հանրային»-ում չարաշահումների մասին

«Հ1-ում առերևույթ եղել են հիմքեր քրեական գործ հարուցելու համար»,- այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նշելով, որ դեռևս չի կարող անուններ տալ, քննության ընթացքում պետք է պարզվի, թե համապատասխան սխեմաների մեջ ովքեր ինչ ներգրավվածություն են ունեցել, և ում արարքում հանցակազմ կա:
«Շատ ակնհայտ է, որ Հ1-ում առերևույթ հանցագործության փաստերն առկա են, որոնցով քրեական գործեր հարուցելու հիմքեր կան, իսկ մնացածը կքննվի, քրեական գործի ընթացքում կպարզվի էդ ամեն ինչը»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Գլխավորը դատախազը նշեց, որ կոնկրետ մարդկանց դեռ մեղադրանք չկա առաջադրված:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր