Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

19 հուլ 2018 18:47

Մաֆիայի 17 անդամի են ձերբակալել

Հատուկ գործողության ընթացքում Իտալիայի հատուկ ծառայությունները Նեապոլի արևելյան հատվածում տեղի «Կամորա» մաֆիայի 17 անդամի են ձերբակալել։ Նրանք բոլորը Մացարելա ազդեցիկ հանցախմբի անդամներ են, հաղորդում է Repubblica պարբերականը։
Նշվում է, որ ձերբակալվածներից 14-ը կալանքի տակ են առնվել, իսկ 3-ը՝ տնային կալանքի ենթարկվել։ Կասկածյալներին վերագրվում է մահափորձ, թմրանյութերի ապօրինի շրջանառություն և դրամաշորթություն։ Նրանց կասկածում են նաև ապօրինի զենք պահելու և մարդկանց ծեծի ենթարկելու մեջ։
Նշենք, որ «Կամորա»-ն մյուս իտալական մաֆիաներից աչքի է ընկնում արյունարբու լինելով։ Մաֆիայի հաշվին տասը հազարավոր մահեր կան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր