Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

19 հուլ 2018 19:05

Հովհաննիսյանի հորդորով ևս մեկ անգամ նայեցի տեսանյութը. հենց իմ մասին էր «մտավոր հետամնացը». տեսանյութ

Հովհաննիսյանի հորդորով ևս մեկ անգամ նայեցի տեսանյութը. հենց իմ մասին էր «մտավոր հետամնացը». տեսանյութԸնտրական օրենսգրքի բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը կրկին անդրադարձել է ԱԺ-ում Արփինե Հովհաննիսյանի հնչեցրած արտահայտությանը:
Իոաննիսյանը  ասել էր, որ պատրաստվում է նորից նայել տեսանյութը, որտեղ Արփինե Հովհաննիսյանը, ըստ էության, վիրավորում էր Իոաննիսյանին՝ ասելով. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»: Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ տեսանյութը նորից նայելուց հետո պարզ է դառնում, որ Հովհաննիսյանն իր մասին է ասել «մտավոր հետամնաց».
«Արփինե Հովհաննիսյանի հորդորով ևս մեկ անգամ նայեցի տեսանյութը (ավելի երկար ժամանակահատվածով): Ժեստը, 4-ով (առանց կառավարության ներկայացուցչի) քննարկելու առաջարկի կոնտեքստը և այլ հանգամանքներ գալիս են ապացուցելու, որ Արփինե Հովհաննիսյանը հենց իմ մասին էր ասում «մտավոր հետամնաց»:
Բայց անգամ եթե խոսքը ոչ թե իմ, այլ քննարկման մասին էր, ապա էլ ավելի վատ, քանի որ այդ դեպքում քննարկման բոլոր մասնակիցների վրա է տարածվում արտահայտությունը»,-մասնավորապես ասված է Դանիել Իոաննիսյանի գրառման մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր