Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

20 հուլ 2018 09:56

«Ժողովուրդ». Փաշինյանը եթե ասում է՝ սա սադրանք է, դե թող փնտրի մեղավորին. Կոլերովը՝ ռազմաբազայի մասնակցությամբ միջադեպի մասին

«Ժողովուրդ». Փաշինյանը եթե ասում է՝ սա սադրանք է, դե թող փնտրի մեղավորին. Կոլերովը՝ ռազմաբազայի մասնակցությամբ միջադեպի մասին   «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական կողմը պնդում է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը, երբ առանց նախազգուշացնելու զորավարժություններ էին արել հենց բնակելի տարածքում, քաղաքական ենթատեքստ չունի: ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում պնդել է. « Միակ բանը, որ երեւի թե հստակ չի արվել, երթուղու համաձայնեցումն է: Այդ հարցով էլ Պաշտպանության նախարարը խոսել է ե՛ւ դեսպանի, ե՛ւ ռազմաբազայի ղեկավարության հետ: Եվ բոլոր անհրաժեշտ հետեւություններն արվել են»: Նկատենք, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե տեղի ունեցածը սադրանք է հայ-ռուսական բարեկամության, ինչպես նաեւ ՀՀ ինքնիշխանության դեմ: Կոլերովն այս կապակցությամբ նշել է.«Դա տեխնիկական հարց է, տեխնիկական խնդիր է: Բոլոր անհրաժեշտ հետեւություններն արված են: Իսկ եթե ասում է՝ սա սադրանք է, դե թող փնտրի մեղավորին»:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել  օրաթերթի այսօրվա համարում 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր