Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

20 հուլ 2018 13:00

Կատակ չեմ արել.Կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդեպ

Կատակ չեմ արել.Կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդեպԹոշակների, աշխատավարձերի բարձրացման հարցը դրված է ՀՀ կառավարության առջև: Հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ:
«Երբ ասում ենք ներառական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար, դա նշանակում է ապահովել մաքսիմալ դաշտ տնտեսական բնագավառում, կարողանանք ժողովրդին հասանելիք գումարները գանձել, ավելացնել պետական եկամուտները: Պետական եկամուտներն էլ ավելացնելով՝ դրանք ծախսենք պետական նպատակների համար, որի մեջ մտնում են կենսաթոշակները, աշխատավարձերը, անվտանգությունը  և այլն: Ինչպես տեսնում եք, ամեն օր բացահայտումներ են լինում, գումարներ են գեներացվում: Կարևոր է ամփոփենք մի փուլ, և կայացնենք այնպիսի որոշում, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացնել»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանի պետական պարտքը հատում է օրենքով նախատեսված վերին սանդղակը: Նա չի կարծում, որ վարկերի անարդյունավետ ծախսման պատմությունը թողած, պետք է նոր վարկեր ներգրավվել:
«Այս փուլի ամենակարևոր գործողությունն ախտորոշումն է, հասկանանք, թե ինչ վիճակում է մեր երկիրը: Ես իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս մտածել, որ երկում վիճակը կարող էր լիներ այնպիսին, ինչպիսին այսօր է: Այն է՝ թալանի վիճակը լիներ մեր բոլորի երևակայության սահմանից անդին: Սա պետք է արձանագրենք: Այսօր Հայաստանում կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարն այնպիսի ծավալների է հասել, որ ընդգրկում է ավելի մեծ թվով մարդկանց, այնպիսի մարդկանց շահերին է անդրադառնում, ովքեր ծափահարել են տեղի ունեցած հեղափոխությանը: Ես հայտարարել եմ կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդիպելիս, ես կատակ չեմ արել: Ասել եմ ամենայն լրջությամբ»,-հավելեց վարչապետը: 
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր