Հայաստանը պատրաստ է ստորագրել Մինսկի խումբը լուծարելու մասին նույն օրը, երբ կվավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը          Խոշոր վթար Իսակովի պողոտայում, բախվել են «Ford Fusion» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները       Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն քննարկելու են միայն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը    

20 հուլ 2018 19:25

Հորոխպոր տղայա, չեմ էլ տեսել, չեմ էլ ուզում նայեմ. Շմայս

Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի հորեղբորորդի Միհրան Մովսիսյանը դիմել է գլխավոր դատախազին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, նախկին Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին եւ ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանին` մեղադրելով Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալելու, ինչպես նաեւ իր անձին եւ ընտանիքի անդամներին անդառնալի կորուստներ պատճառելու մեջ: Ինչպես հայտնի է, Միհրան Մովսիսյանը անցնում էր Հոկտեմբերի 27-ի գործով: Նա որոշ ժամանակ նաեւ կալանքի տակ էր:
Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ: «Հորոխպոր տղայա, որը ես ընդհանրապես չեմ էլ տեսել, չեմ էլ ուզում նայեմ, չեմ էլ ուզում հետաքրքրվեմ»,-արձագանքեց Մովսիսյանը` հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր