Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

21 հուլ 2018 19:43

Ինչու՞ է Թրամփի անվտանգության ծառայությունը ստուգել Պուտինի նվիրած գնդակը

Ինչու՞ է Թրամփի անվտանգության ծառայությունը ստուգել Պուտինի նվիրած գնդակը  ԱՄՆ նախագահի անվտանգության ծառայությունը ստուգել է ֆուտբոլի գնդակը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նվիրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է Business Insider-ը:
Աղբյուրում նշվում է, որ դա սովորական ընթացակարգ է, որ անց է կացվում ԱՄՆ նախագահի ստացած բոլոր նվերների հետ կապված:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի կուսակից հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը, որն օտարերկրյա կապերի գծով փորձագետ է, Twitter-ում նախազգուշացրել է, որ ռուսները կարող էին գնդակի մեջ նախապես գաղտնալսող սարքեր տեղադրած լինել և նշել է, որ հարկավոր է «երբեք թույլ չտալ, որ այն հայտնվի Սպիտակ տան ներսում»:
Ազգային անվտանգության տնօրեն Դեն Քոթսը հայտարարել էր, որ նա վստահ է, որ գնդակը շատ ուշադիր ուսումնասիրվելու է:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ դեմառդեմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփին այս տարի Ռուսաստանում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակ է նվիրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր