Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

23 հուլ 2018 11:46

Պարոն Օսիպյան՝ մի հատ լավ թափ տվեք Ձեզ.ապացուցե՛ք, որ դուք տարբերվում ենք նախորդ անգործունակ կառավարությունից

Պարոն Օսիպյան՝ մի հատ լավ թափ տվեք Ձեզ.ապացուցե՛ք, որ դուք տարբերվում ենք նախորդ անգործունակ կառավարությունից«Սոս» հաղորդաշարի հեղինակ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան էջի միջոցով խոսել է Դիլիջանի ազգային պարկում տեղի ունեցող միջադեպերի մասին զուգահեռ անդրադառնալով այն հանգամանքին, որ կառավարությունը բարեխիղճ չի աշխատում:
Հայկ Բարսեղյանը իր մտահոգություն է հայտնել առ այն, որ բնապահպանական գործողություններ իրականացնելիս ստացվել է այնպես որ վերջիներիս գյուղացիները ծեծի են ենթարկվել, իսկ ոստիկանությունը դեպքի վայրում լինելով որևէ կերպ չի միաջամտել:Վերջինս առկա խնդրիների կապակցությամբ բազմիցս զանգել է կառավարության աշխատողների և խնդրին նույնպես լուծում չի տրվել:

 «Մենք տրամադրված էինք , թե ի՞նչ անենք, որպեսզի անտառները պահպանվեն, ծառեր չհատվեն, իսկ կառավարությունում բնապահպանության նախարարությունը չգիտեմ ինչով է զբաղված , ոստիկանությունը չգիտեմ ինչով է զբաղված:
Մարդկանց ծեծում են ոստիկանների ներկայությամբ:
Հայաստանի անտառային տնտեսության պահպանման գործում՝ կառավարությունը թերանում է»,-հայտնել է Հայկ Բարսեղյանը իր տեսանյութում հավելելով , որ ցանկանում է, հոլովակը այնքան տարածվի, որ խնդրի մասին տեղեկանա և արձագանքի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արարատ Միրզոյանը, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայկ Բարսեղյանն նշում է նաև, որ եթե կառավարությունը և պատասխանատու մարմինները շարունակեն անտարբեր մնալ բնապահպանական խնդրիների մասով ապա կվերսկսի «Սոս» հաղորդաշարը , խնդիրները այդ հարթակով բարձրաձայնելու համար:
 «Ապացուցե՛ք, որ դուք տարբերվում ենք նախորդ անգործունակ կառավարությունից՝ բնապահպանական խնդրիներին ականջալուր լինելու և արձագանքելու առումով: Բազմիցս խնդրել եմ վարչապետի հետ հանդիպում, բայց չի ստացվել, հասկանում եմ որ զբաղված են, սակայն պետք է իմանան որ ոստիկանությունը և պատասխանատու այլ մարմինների անգործության են մատնված Դիլիջանի ազգային պարկում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ»:

Վերոնշված տեսանյութից ժամեր անց Հայկ Բարսեղյանը կրկին հանդես է եկել տեսանյութով, նշելով որ կառավարությունից պատասխան են ստացել:
« Մենք կառավարությանը ժամանակին ներկայացրել էինք ութ կետից բաղկացած փաստաթուղթ, որի միջոցով խնդրել էին օրենքում փոփոխություններ կատարել՝ անտառապահները զինված լինեն, անտառապահները պետք է իրավունք ունեն խուզարկել ազգային պարկերում գտնվող մեքենաները և այլն:
Իմ տեսանյութից հետո, կառավարությունից կապվել են ինձ հետ խոստանալով որ ներքին հրաման կտրվի, որպեսզի այս խնդրով լուրջ զբաղվեն, և կամավորները նորմալ կարողանան հսկել անտառային տնտեսությունը:
Ուզում եմ հայտնել, որ Ոստիկանության պետ Վլաերի Օսիպյանը շատ վատ է աշխատում: Ի՞նչ է նշանակում 15 ոստիկանի ներկայությամբ ծեծում են բնապահպանների, իսկ ոստիկանությունը չի միջամտում, ուզում եմ հասկանալ ոստիկանությունն էլ է ներքաշված էս մաֆիայի մեջ, պարոն Օսիպյան՝ դու՞ք ինչով եք զբաղված, դուք կարող ե՞ք ապահովել քաղաքացիների անվտանգությունը:
Պարոն Օսիպյան՝ մի հատ լավ թափ տվեք Ձեզ, հասկացե՛ք՝ ձեզ բացառիկ շանս է տրվել, որպեսզի դուք գործ անեք, եթե չեք անում գործ ապա կհեռանաք կամ կհեռանցնեն: Ապահովե՛ք քաղաքացիների անվտանգությունը, պարոն Օսիպյան:
Դուք շատ վատ եք աշխատում , խնդրում եմ վերանայել ձեր աշխատանքը»,- նշում է Հայկ Բարսեղյանը հավելելով, որ եթե ոստիկանությունը շարունակի թերանալ և չապահովել քաղաքացիների անվտանգությունը բողոքի ակցիա են իրականցնելու ոստիկանապետի տան հարակից տարածքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր