Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

23 հուլ 2018 12:03

Ապօրինի հրամանով «գոլդ» համարանիշները վերցնում են պաշտոնաթող գեներալներից

Ապօրինի հրամանով «գոլդ» համարանիշները վերցնում են պաշտոնաթող գեներալներիցՀայաստանի կառավարությունը նախաձեռնել է առաջիկայում հետ վերցնել մի քանի պաշտոնաթող գեներալներից «գոլդ» համարանիշները, այդ մասին տեղեկացնում է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
«Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում բացահայտված և օրենքով սահմանված կարգով ՀՀ վարչապետին զեկուցված հարցը արագ ընթացք ստացավ. ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը։
Ոստիկանության և այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ փակելու ենք հայտնի արտոնյալների դարաշրջանը…», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Սանասարյանը։
Խոսքը նաև ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանի մասին է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր