Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

24 հուլ 2018 16:00

Մ. Պողոսյանի հետ առնչվող ընկերություններում ստուգումների արդյունքում 600 մլն է վերադարձվել

 Մ. Պողոսյանի հետ առնչվող ընկերություններում ստուգումների արդյունքում 600 մլն է վերադարձվել
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում դեռեւս 2018 թվականի մայիս ամսին արեւադարձային մրգերի ներկրմամբ եւ մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաեւ վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ:
Վերագրյալի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2018թ.-ի մայիսի 16-ին որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ պետությանը պատճառված վնասը վերականգնված լինելու հիմքով: Հարկային մարմնի հետագա հսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հիշյալ ընկերություններին լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների առաջադրման նոր հիմքեր, որի հիման վրա դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին:
ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով վարույթը վերսկսվել է, որոշումներ են կայացվել «Քեթրին Գրուպ», «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր վերստուգումներ նշանակելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ «Քեթրին Գրուպ» ընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր