Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

24 հուլ 2018 17:15

Ադրբեջանում ձերբակալել են հայկական երգ հնչեցրած DJ-ին

 Ադրբեջանում ձերբակալել են հայկական երգ հնչեցրած DJ-ին
Ադրբեջանում ձերբակալել են հայկական երգ հնչեցրած DJ-ին: Երաժշտությունը դադարեցվել է ոստիկանության միջամտությամբ՝ անձամբ Խուդաթի շրջանի ոստիկանության վարչության պետ Ֆահրադդին Հաջիեւի մասնակցությամբ, հայտնում է Median.az-ը Yenicag.az-ի վրա հղումով:
Դեպքը տեղի է ունեցել Նաբրանի «Մալիբու» հանգստի գոտում: Ոստիկանությունը ժամանել է քաղաքացիների բողոքների հիման վրա: Ոստիկանությունը շրջապատել է հանգստի կենտրոնի DJ Նագիեւ Աբդուլ Հալիգ օղլուին: Նագիեւը, որը դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը, ձերբակալվել է եւ բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունք:
Ըստ DJ-ի, երաժշտությունը նա վերցրել է հանգստի կենտրոնի պետի համակարգչից: Խաչմազի շրջանային դատարանի որոշմամբ Նագիեւը ձերբակալվել է 10 օրով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր