Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 հուլ 2018 12:00

Հայտարարվեց ռազմական նոր իրավիճակի մասին.Լեւոն Մնացականյանի երեկվա հայտարարությունն անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում

Հայտարարվեց ռազմական նոր իրավիճակի մասին.Լեւոն Մնացականյանի երեկվա հայտարարությունն անհանգստություն է առաջացրել ԱդրբեջանումԱրցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի երեկվա հայտարարությունն անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում:
Պատասխանելով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորության վերաբերյալ հարցին, նա ասել է. «Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում: Մարտական արվեստը պահանջում է, որ նման ռազմական օբյեկտներին հարվածներ հասցվեն։ Դա կվնասի տնտեսությանը ու կբացառի հակառակորդի ԶՈւ-ին համապատասխան պաշարների մատակարարման հնարավորությունը։ Այդ օբյեկտը մեր նախագծերում է»:

Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն ասելու այլ բան չի գտել եւ սպառնացել է հարվածել ատոմակայանին: Նա ասել է, որ Ադրբեջանը կարող է հարվածել այնպիսի օբյեկտի, որից հետո Հայաստանում կյանքը երկար տարիներ կդադարի:
Ակնհայտ է, որ տարածաշրջանում ու աշխարհում ռազմական պատրաստությունն անցնում է նոր մակարդակ: Խրամատային պատերազմին փոխարինում են հեռահար զենքերը, դրոնները, հաքերները, տեխնոլոգիաները:
Ադրբեջանը գրեթե մեկ ամիս չի կարողանում լուծել էներգետիկ ճգնաժամը, չհասկանալով, թե ինչու է անջձատվում էլեկտրաէներգիան ողջ երկրում: Ադրբեջանի բլեքաութը համընկավ մասշտաբային զորավարժությանը, որը փաստացի խափանվեց ենթակառուցվածքների կաթվածահար լինելու պատճառով:
The Wall Street Journal-ը հոդված է հրապարակել այն մասին, որ 2017-ին ռուս հաքերները հզոր արշավ են սկսել ԱՄՆ էներգետիկ ընկերությունների ցանցերի դեմ, ինչը կարող էր էլէկտրաէներգիայի մատակարարումների խափանման պատճառ դառնալ: ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության տվյալով, հարձակմանը մասնակցել են Energetic Bear խմբի ՌԴ-ում աշխատող հաքերները:
Այնպես որ, պատերազմի միջոցները փոխվել են: Եվ ամենեւին պարտադիր չէ Իսկանդերներն ուղղել Մինգեչաուրի ջրամբարի դեմ, Ադբեջանը կաթվածահար անելու համար:
Հատկանշական է, որ Ադրբեջանի հոսանքազրկումը համընկավ Գյանջայում ու Սումգայիթում հանրահավաքների հետ, որոնք համաշխարհային ԶԼՄ-ները համարել են տարօրինակ: Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ դա սեպարատիստների, կրոնական արմատականների ու «կենցաղային ընդդիմության» գաղափարական սադրանք էր պետականության հանդեպ: Ավելի վաղ մեղադրանքներ էին հնչել հայկական հատուկ ծառայությունների հասցեին:

Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ դա սեպարատիստների, կրոնական արմատականների ու «կենցաղային ընդդիմության» գաղափարական սադրանք էր պետականության հանդեպ:

Ավելի վաղ մեղադրանքներ էին հնչել հայկական հատուկ ծառայությունների հասցեին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր