Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել          Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում       Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին    

25 հուլ 2018 17:10

Քննարկվում է Թրամփի եւ Փաշինյանի հանդիպման անցկացման հնարավորությունը. ՀՀ–ում ԱՄՆ դեսպան

Դիտարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անցկացման հնարավորությունը Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր Անսամբլեայի շրջանակներում։ Այս մասին հուլիսի 25–ին լրագրողներին հայտնել է ՀՀ–ում ԱՄՆ  դեսպան Ռիչարդ Միլսը։
 «Երկու կողմերն էլ ցանկանում են, որ հանդիպումը կայանա։ Սակայն, հասկանալի պատճառներով, նախագահի եւ վարչապետի գրաֆիկը շատ հագեցած է, եւ մենք այժմ փորձում ենք գտնել համապատասխան «պատուհան» հանդիպման կազմակերպման համար։ Ներկայումս հանդիպման մասին որոշումը դեռ չի կայացվել»,–նշել է Միլսը։
Դեսպանը շեշտել է, որ ինչպես դեսպանատունը, այնպես էլ ԱՄՆ կառավարությունը գոհ են երկկողմ փոխգործակցության բարձր մակարդակով։ Որպես օրինակ նա մատնանշել է բարձր մակարդակով անցկացված մի շարք հանդիպումներ։
Այսպես, հունիսին աշխատանքային այցով Վաշինգթոն էր այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հուլիսին Միացյալ Նահանգներ է այցելել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր