Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում, կա վիրшվոր․ նոր մանրամասներ       Մայիսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

25 հուլ 2018 18:00

5-ամյա տղան 30 հատ մագնիս է կուլ տվել և հազիվ է փրկվել

5-ամյա տղան 30 հատ մագնիս է կուլ տվել և հազիվ է փրկվելԱվստրալիայում հինգամյա երեխան 30 հատ մագնիս է կուլ տվել և հիվանդանոց ընկել աղիների վնասվածքով՝ տեղեկացնում է New Zealand Herald-ը:
Երեխան սառնաշաքարի հետ շփոթել և կուլ է տվել կլոր մագնիսները: Վիրաբույժները վեց ժամ շարունակ աշխատել են, որպեսզի դուրս բերեն մագնիսները երեխայի օրգանիզմից: Նրանք երեխայի մորը ասել են, որ եթե մի քանի ժամ ուշ հասցնեին հիվանդանոց, փրկել հնարավոր չէր լինի:
Մարսողական համակարգի միջով շարժվելիս մագնիսները ձգել են միմյանց և պատռվածքներ առաջացրել աղիներում: Բժիշկները ստիպված են եղել հեռացնել աղիների մի մասը և կարել պատռվածքները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր