Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

25 հուլ 2018 18:35

Հետախուզվում է զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցություն ցուցաբերող բարեգործական հկ-ի նախագահը

Հայաստանի քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի կողմից առերևույթ խարդախությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ։ Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախնական քննության տվյալներով՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը 2017թ. սեպտեմբերին ՍՊ ընկերության վերականգնողական կենտրոնում ծանոթացել է մի քաղաքացուհու հետ, որի ընթացքում ներկայացրել է իրենց բարեգործական հասարակական կազմակերպության գործառույթները՝ նշելով, թե աջակցություն են ցուցաբերում զոհված զինծառայողների ընտանիքներին, այդ թվում՝ նաև բնակարաններ տրամադրելու հարցերով:
Կազմակերպության նախագահը հավաստիացրել է տիկնոջը, թե, իբր, կաջակցի, որ նրա դուստրը` որպես մահացած զինծառայողի զավակ, ապահովվի բնակարանով:
ՀԿ նախագահը քաղաքացուց պահանջել և մոտ երկու շաբաթ անց բարեգործական հասարակական կազմակերպության՝ Երևան քաղաքում գտնվող գրասենյակում ստացել և հափշտակել է խոշոր չափերով` 1.911.520 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր