Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Հունվարի 29-ին պլանային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը       Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 հուլ 2018 10:53

«Գլխից ջարդեք. 100 դոլարանոց ապրանքը՝ 100 դոլարով «ռաստամոժկա» է անել տալիս». միջադեպ մաքսակետում.տեսանյութ

«Գլխից ջարդեք. 100 դոլարանոց ապրանքը՝ 100 դոլարով «ռաստամոժկա» է անել տալիս». միջադեպ մաքսակետում.տեսանյութՀայաստանի Բագրատաշենի մաքսակետում միջադեպ է գրանցվել. մաքսային ծառայության աշխատակիցները լվացքի մեքենայի համար 100 դոլար մաքսավճար են պահանջել, որից հետո քաղաքացին հենց դրսում կոտրել է լվացքի մեքենան:
Միջադեպը տեսագրվել է ու տարածվել Facebook-ում: «Գլխից ջարդեք. 100 դոլարանոց ապրանքը՝ 100 դոլարով «ռաստամոժկա» է անել տալիս»,- ասել է տեսանյութը նկարահանող կինը:

Համացանցում այդ մասին տեսանյութը տարածվել է հետեւյալ մակագրությամբ. «Մարդուն ինչ օրն են քցել, որ սենց բան է անում: Օրվա դեպքը. Մաքսային ծառայության աշխատակիցները օգտագործած լվացքի մեքենայի համար 100 դոլար մաքսավճար են պահանջել»:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր