Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»          Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում    

26 հուլ 2018 12:34

Հնարավոր չէ,Ադրբեջանում այս զենքի հայտնվելն անսպասելի էր Չեխիայի համար,իսկ սպառազինությունը Բաքվում է

Հնարավոր չէ,Ադրբեջանում այս զենքի հայտնվելն անսպասելի էր Չեխիայի համար,իսկ սպառազինությունը Բաքվում էՌուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Ստավերը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ վերջին շրջանում Բաքուն զենք է ցուցադրել, որը միջազգային բոլոր օրենքներով նրա մոտ չպետք է լիներ: Փորձագետը նշել է, որ Ադրբեջանի սպառազինության մեջ կան համազարկային կրակի RM-70 ռեակտիվ համակարգ (ռուսական ԲՄ-21 «Գրադի» չեխական տարբերակը) եւ 152-մմ vz.77 Dana ինքնագնաց հրետանային կայանք: «Մասնագետների գնահատմամբ այս զենքը չեխերի կողմից մատակարարվելուց առաջ կարող էր արդիականացվել: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանում այս զենքի հայտնվելը անսպասելի էր հենց իր՝ Չեխիայի համար, քանի որ, որքանով ինձ հայտնի է, այս երկրի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է նման գործարքի անհնարինության մասին: Գործարքն անհնար է, իսկ սպառազինությունը Բաքվում է: Ինչպե՞ս է սա հնարավոր», -հարցրել է փորձագետը:
Ստավերը հավելել է, որ Մոսկվան ամեն կերպ կողմերին համոզում էր աղմուկ չբարձրացնել, սակայն հայտնվել է փաստի առաջ: Հիմա Ադրբեջանը մի քանի միավոր սպառազինություն ունի, որոնք մատակարարվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրից: «Սա սպառազինության զանգվածային մատակարարում է: Սակայն, կրկնվեմ, Չեխիան այս կապակցությամբ պարզապես հիստերիա է բարձրացնում՝ իբր դա «մենք չենք»», -ավելացրել է Ալեքսանդր Ստավերը: Այս առիթով փորձագետը նաեւ հարց է տվել, թե Բաքվի ինչի՞ն է պետք հիմա ՆԱՏՕ-ի երկրից սպառազինությունը, քանի որ դրա գնումներն առանց այն էլ վաղուց իրականացվում են շատ երկրներում եւ միանգամայն պաշտոնապես: Դրանից բացի, ադրբեջանական զինված ուժերում սպառազինության որեւէ տեսակի պակասի մասին խոսելու կարիք չկա: 
Ստավերը միաժամանակ ուշադրություն է դարձրել նաև շուկայում սպառազինության բավական շահութաբեր լինելու վրա: Այստեղ շահույթը հաշվվում է ոչ թե նախնական արժեքի տասնյակ, այլ՝ հարյուրավոր տոկոսներով: Այս պատճառով զինագործական ընկերությունների շահերի լոբբինգի մասին որոշումներ են ընդունվում անգամ կառավարությունների եւ նախագահների մակարդակով, իսկ «փողը հոտ չի արձակում», հատկապես եթե այն արագ ներդնում ես նոր արտադրության մեջ: Նա նաեւ նշել է, որ որոշ երկրների համար զենքի «սեւ» վաճառքը դարձել է եկամտի աղբյուրներից մեկը: Ընդ որում՝ ոմանք դրանով զբաղվում են սեփական կամքով, մյուսաներին խորհուրդ է տալիս «ավագ եղբայրը», որ ինքն անձամբ չերեւա: Ամեն դեպքում, զենքի մատակարարումների ուղիները հայտնի են բոլորին, ովքեր ցանկանում են այդ մասին իմանալ: «Սպառազինության շուկան միշտ եղել է շատ շահութաբեր եւ դեռ երկար ժամանակ այդպիսին կլինի: Ցանկացած երկիր մշտապես սեփական բյուջեն համալրելու նոր եղանակներ է փնտրում», -եզրափակել է Ալեքսանդր Ստավերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր