«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

25 հուլ 2018 14:18

Բաքուն զենք է ցուցադրել, որը նրա մոտ չպետք է լիներ. ռազմական փորձագետ

Բաքուն զենք է ցուցադրել, որը նրա մոտ չպետք է լիներ. ռազմական փորձագետԲաքուն զենք է ցուցադրել, որը միջազգային բոլոր օրենքներով նրա մոտ չպետք է լիներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Ստավերը:

Նա, մասնավորապես, նշեց, որ Ադրբեջանի սպառազինության մեջ կան համազարկային կրակի RM-70 ռեակտիվ համակարգ (ռուսական ԲՄ-21 «Գրադի» չեխական տարբերակը) եւ 152-մմ vz.77 Dana ինքնագնաց հրետանային կայանք: «Ընդ որում, մասնագետների գնահատմամբ, այս զենքը չեխերի կողմից մատակարարվելուց առաջ կարող էր արդիականացվել: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանում այս զենքի հայտնվելը անսպասելի էր հենց իր՝ Չեխիայի համար: Քանի որ, որքանով ինձ հայտնի է, այս երկրի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է նման գործարքի անհնարինության մասին: Գործարքն անհնար է, իսկ սպառազինությունը Բաքվում է: Ինչպե՞ս է սա հնարավոր»,- հարց հնչեցրեց փորձագետը:

Ստավերը նշեց, որ Մոսկվան ամեն կերպ կողմներին համոզում էր աղմուկ չբարձրացնել, սակայն հայտնվեց փաստի առաջ: Հիմա Ադրբեջանը մի քանի միավոր սպառազինություն ունի, որոնք մատակարարվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրից: «Սա սպառազինության զանգվածային մատակարարում է: Սակայն, կրկնվեմ, Չեխիան այս կապակցությամբ պարզապես հիստերիա է բարձրացնում՝ իբր դա «մենք չենք»»,- հավելեց Ալեքսանդր Ստավերը:

Սրա հետ կապված փորձագետը նաեւ հարց տվեց, թե Բաքվի ինչի՞ն է պետք հիմա ՆԱՏՕ-ի երկրից սպառազինությունը, քանի որ դրա գնումներն առանց այն էլ վաղուց իրականացվում են շատ երկրներում եււ միանգամայն պաշտոնապես: Դրանից բացի, ադրբեջանական զինված ուժերում սպառազինության որեւէ տեսակի պակասի մասին խոսելու կարիք չկա:

Ստավերը միաժամանակ ուշադրություն դարձրեց սպառազինության շուկայի բավական շահութաբեր լինելու վրա: Եվ այստեղ շահույթը հաշվվում է նախնական արժեքի ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր տոկոսներով: Այս պատճառով զինագործական ընկերությունների շահերի լոբբինգի մասին որոշումներ են ընդունվում անգամ կառավարությունների եւ նախագահների մակարդակով, իսկ «փողը հոտ չի արձակում», հատկապես եթե այն արագ ներդնում ես նոր արտադրության մեջ: Նա նաեւ նշեց, որ որոշ երկրների համար զենքի «սեւ» վաճառքը դարձել է եկամտի աղբյուրներից մեկը: Ընդ որում՝ ոմանք դրանով զբաղվում են սեփական կամքով, մյուսաներին խորհուրդ է տալիս «ավագ եղբայրը», որ ինքն անձամբ չերեւա: Ամեն դեպքում, զինքի մատակարարումների ուղիները հայտնի են բոլորին, ովքեր ցանկանում են այդ մասին իմանալ: «Սպառազինության շուկան միշտ եղել է շատ շահութաբեր եւ դեռ երկար ժամանակ այդպիսին կլինի: Ցանկացած երկիր մշտապես սեփական բյուջեն համալրելու նոր եղանակներ է փնտրում»,- եզրափակեց Ալեքսանդր Ստավերը:
 
News.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր