Օգոստոսի 8-ին Երկրի վրա սպասվում է վերջին 2 ամսվա ամենահզոր մագնիսական փոթորիկը          Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են Պուտին-Թրամփ հանդիպման վայրը       Համեղ սնվելով ազատվում ենք որովայնի հատվածում կուտակված ճարպերից, նաև ամրացնում առողջությունը    

26 հուլ 2018 13:45

Վերջ տալ ցրողական պատասխաններին,խստագույնս պահպանել քաղաքացիների դիմումներին պատասխանելու ժամկետները

Վերջ տալ ցրողական պատասխաններին,խստագույնս պահպանել քաղաքացիների դիմումներին պատասխանելու ժամկետներըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց նախարարներին, Երևանի քաղաքապետի պաշտոնակատարին, պետական մարմինների ղեկավարներին, մարզպետերին, ինչպես նաև անկախ պետական մարմիններին յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ կատարել քաղաքացիների ընդունելություն: Այս մասին կառավարության նիստի ավարտին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մայիսի 8-ից հետո կառավարությանն ուղղված նամակների թիվն աննախադեպ մեծ ծավալների է հասնում: Մենք խնդիր ունենք դրանց մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ»,- հայտարարեց վարչապետը: Նա հանձնարարեց աշխատակազմին մանրակրկիտ քննարկել դիմումներն ու ժամանակին արձագանքել քաղաքացիներին:
«Ցավոք, քաղաքացիներին շատ դեպքերում տրվում է ստանդարտ, ցրողական պատասխան: Հասկանում եմ, որ կան համակարգային խնդիրներ, պետք է հասկանանք, թե այս ոլորտում ինչպես բարձրացնենք արդյունավետությունը: Պետք է խստագույնս պահպանել դիմումներին պատասխանելու ժամկետները»,- նշեց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր