Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

27 հուլ 2018 19:27

«Զինվորի բաժին» մակնշմամբ արտադրանքը ծածկված է եղել կրկնապիտակով

«Զինվորի բաժին» մակնշմամբ արտադրանքը ծածկված է եղել կրկնապիտակովԿառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված պետական վերհսկողության շրջանակներում իրացման ցանցում հայտնաբերվել է կրկնակի պիտակավորմամբ տավարի պահածոյացված շոգեխաշած միս: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՊԾ-ից:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առաջին մակնշումը` տպագրված հենց թիթեղյա տարայի վրա, պարունակել է «Զինվորի բաժին» վաճառքի ենթակա չէ» գրառումը, ինչը եղել է ծածկված երկրորդ` թղթե պիտակի միջոցով: Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տարայի պարունակությունը համապատասխանում է երկրորդ մակնշման բաղադրությանը՝ իրացվել է շոգեխաշած միս:
Հարկ է նշել, որ երկու պիտակների վրա էլ նշված է միևնույն արտադրողի անունը` «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈւԴ» ՍՊԸ: Պարզվել է, որ ընկերությունն արտադրանք է թողարկում ինչպես ՊՆ, այնպես էլ իրացման ցանցի համար, և, համաձայն տնտեսվարողի բացատրության, տեղի է ունեցել թյուրիմացություն՝ աշխատակիցների անփութության պատճառով: Այդկերպ փորձ է արվել շրջանառությունից դուրս բերել ավելացած տարաները: Արտադրողին տրվել է արտադրանքի հետկանչի կարգադրագիր և խախտումները վերացնելու հանձնարարական: Արտադրողը խմբաքանակը հետ է կանչել իրացման ցանցից:
Հավելենք, որ ուսումնասիրության պահին ընկերությունում արտադրական գործընթաց չի եղել և, համաձայն տնտեսվարողի բացատրությունների, արտադրությունը չի գործում ավելի քան երկու ամիս: Հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տնտեսվարողի կողմից ներկայացված բացատրությունների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի պաշտպանության նախարարությանը:
Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին կրկնապիտակի կամայական օգտագործման դեպք նկատելիս (անկախ այն հանգամանքից, թե ինչ տեղեկատվություն է թաքցված) ահազանգել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Թեժ գծին» (010)20-60-40 կամ (012)90-60-90 շուրջօրյա հեռախոսահամարներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր