Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

28 հուլ 2018 09:46

«Ժամանակ».Սևանից մեկ բաժակ ջուր խմելը փորձանք դարձավ «Սեւան» ազգային պարկի տնօրենի համար

«Ժամանակ».Սևանից մեկ բաժակ ջուր խմելը փորձանք դարձավ «Սեւան» ազգային պարկի տնօրենի համար«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով`«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտնվել է հիվանդանոցում:
Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Գուլանյանի ինքնազգացողությունը վատացել է այն բանից հետո, երբ նա հուլիսի 26- ին ցանկացել է ապացուցել, որ Սեւանի ջուրը վարակված չէ (ինչպես բնապահպաններն են ահազանգում), եւ մեկ բաժակ ջուր է փորձարկել Սեւանի ջրից: Ջուրը խմելուց մի քանի ժամ անց ազգային պարկի տնօրենը բուժօգնության համար դիմել է Սեւանի ԲԿ, սակայն խնդրել է, որ իր անունը չգրանցեն:

Փաստորեն, նրա կատարած փորձը փորձանք է բերել հենց իր գլխին, եւ Գուլանյանի մոտ աղիքային ինֆեկցիա է արձանագրվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր