Այլևս ռուս խաղաղապահների կարիքը չկա, և ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին          Տեսանյութ. Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս և նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է՝ արժանապատվություն չունե՞մ       Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել    

28 հուլ 2018 14:17

Շատ փաստեր կան, որոնք խոսում են Քոչարյանի անմեղության մասին․Առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն, փաստերի խեղաթյուրում տեսանք

Շատ փաստեր կան, որոնք խոսում են Քոչարյանի անմեղության մասին․Առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն, փաստերի խեղաթյուրում տեսանքԱյսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը հայտնեց, որ հուլիսի 26-ի նիստը սկսելուց առաջ խնդրել են դատարանին, որ իրենց բավարար ժամանակ տրամադրվի կալանավորման միջնորդության քննարկմանը պատրաստվելու համար։
«Ասեմ, որ ՀՔԾ-ում մեզ տրվեց 136 էջ ունեցող փաստաթուղթ, ապա ևս 15 էջ: Դրանց 99 տոկոսը տպագիր տեքստեր են: Պատկերացնո՞ւմ եք ինչ ծավալի նյութ է կարդալու և մարսելու համար: Այն անձամբ ինձ համար կպահանջեր 12 ժամ: Ի դեպ ասեմ, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդված կետերից մեկով նշվում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունենալու բավարար ժամանակ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար: Դատավորը մեզ լսեց և մերժեց: Պատճառաբանություն չի բերվել: Նման դատավարներն ուղղակի որոշում են»:

Սահակյանի խոսքերով, թավշյա հեղափոխությունից հետո հույսեր կային, որ ինչ-որ բան փոխվելու է, ժողովուրդը հույսով էր լցվել. «Իմ քաղաքական հայացքները կարևոր չեն, ես հույս ունեի, որ այս հարցում հեշտ կաշխատեմ, սակայն արդեն նման հույս չունեմ: Դա չի լինելու, եթե պարոն վարչապետը ձեռք չխփի սեղանին ու չասի՝ էս ինչ եք անում, դանա՞կ եք խրում իմ մեջքին: Իհարկե նա չի ասի, սակայն աշխատակազմից ինչ-որ մեկը պետք է այդ հարցը տա, և մենք կպրծնենք նման դատավորներից»:
«Մենք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցինք մեզ բավարար ժամանակ չտրամադրելու համար: Պրոցեսն ընթացավ, հետաձգվեց, սակայն մինչ այդ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ: Հանկարծ ժամը 01:30-ին քննչական խումբը որոշում բերեց Քոչարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, սրա մասին ոչ ոք չգիտի: Արդեն հապճեպ որոշեցին կալանավորել: Մենք կարող էինք գնալ, արթնացնել Քոչարյանին, որ չկալանավորեն, սակայն չարեցինք: Նա առավոտյան եկավ, բայց չկալանավորվեց: Ի դեպ մենք փաստաթղթերով ապացուցեցինք, որ իրենց գործողությունները չեն վկայում այն մասին, որ Քոչարյանին պատշաճ կերպով ծանուցել են: Սակայն նրանք դրա մեջ խնդիր չէին տեսնում: Սա ազդակ էր մեզ համար, որ կալնավորման միջնորդություն բավարարվելու է, իսկ գրավի միջնորդությունը՝ ոչ: Մենք հասկացանք, որ սա պատվեր է, բայց չեմ կարող ասել ում կողմից, կարող եմ ենթադրել, բարձրաձայնել՝ ոչ: Ամեն դեպքում ես գտնում եմ, որ մեղավորները գտնվում են Գլխավոր դատախազությունում և ՀՔԾ-ում»,-ասաց փաստաբանը:

Անդրադառնալով արդեն հուլիսի 27-ի նիստին՝ Սահակյանն ասաց, որ այն մեկնարկել է ժամը 11:00-ին. «Պարոն Քոչարյանը ներկա էր: Առաջինը նա ելույթ ունեցավ, բավականին հուզիչ ելույթ էր: Մենք ներկայացրեցինք մեր ելույթները: Կալանքի միջնորդությունն անհրաժեշտ է 2-3 պայման՝ անձի առնչությունը մեղադրանքին, հիմքերը, որ նա մնալով ազատության մեջ կխոսւսափի պատժից և մի շարք այլ պարտադիր հիմքեր: Չկար որևէ հիմնավոր կասկած: Առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն տեսանք, փաստերի խեղաթյուրում տեսանք, տեսանք, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում: Քննչական ապարատ մենք չունենք հանրապետությունում, սպանվել է, մահացել է այդ ապարատը: Միան մի փոքրիկ խումբ քննիչներ կան, որ արժանի են դրվատանքի: Նույն վիճակն է դատարանում, որտեղ հույս կարելի է դնել մի խումբ դատավորների վրա: Օրինակ ինչպես կարելի է որպես հիմնավոր կասկած բերել մի հանգամանք, որ X-ը դեպքերից 10 տարի հետո ցուցմունք է տալիս, որ իրեն ինչ-որ մեկտը պատմել է, որ էս ինչ ժամանակ կրակոցներ են եղել: Հիմնավոր կասկածներից մեկն այս ցուցմունքն է: Մենք կարող ենք ասել, որ չբացահայտռվող աղբյուրից ստացված տեղեկությունը չի կարող օգտագործվել որպես ապացույց: X-ի ինքնությունը հայտնի չէ, բայց Y-ին նրա տրամադրած տեղեկությունը հանդիսացել է Քոչարյանի հանցանքը հիմնավորող հանգամանք, որ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը: Դե արի ու դիմացիր: Ի վերջո կալանավորման մասին որոշում կայացվեց: Քննիչի որոշումից արտագրվեց ամեն ինչ և հայտարարվեց, որ հիմնավոր կասկած կա կալանավորում կիրառելու և գրավը մերժելու համար»:
Սահակյանի խոսքերով, հիմքերից մեկը, որ կալանավորման մասին որոշում է կայացվել այն է, որ Քոչարյանը հնարավորություն ունի երկրից հեռանալու համար. «Իսկ ո՞վ նման հնարավորություն չունի: Այս դեպքում կարելի է կայացնել որոշում և արգելանք դնել հանրապետությունից բացակայելու վրա։ Շատ փաստեր կան, որոնք խոսում են Քոչարյանի անմեղության մասին, սակայն այդ մասին չի խոսվում: Մենք ասել ենք, եթե մեզ տալիս եք նյութեր, որոնք մեղադրում են Քոչարյանին, ապա պետք է տաք նյութեր, որոնք արդարացնում են: Սա նույնպես չարվեց, դատավորի ականջները կարծես փակվել էին: Այս աստիճանի խախտումներ և իրավաբանական անգրագիտություն չեմ հանդիպել: Մտավախություն ունեմ, որ այսպես շարունակվեու դեպքում վիճակն ավելի է վատանալու: Շտկումներ պետք է լինեն, պետք է պատրաստվեն գրագետ քննիչներ, հակառակ դեպքում կկործանվենք, բոլորս կարող ենք հայտնվել բանտերում»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր