Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

30 հուլ 2018 15:00

Ահա այն սենսացիոն փաստաթուղթը.Ռազմական հեղաշրջման հրաման

Ահա այն սենսացիոն  փաստաթուղթը.Ռազմական հեղաշրջման հրամանՍույն նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի 2009 թվականի դեկտեմբերի 15-ի համարում:
Օրերս մեր տրամադրության տակ հայտնվեց սենսացիոն մի փաստաթուղթ: Խոսքը 2008-ի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանի արձակած «N0038» հրատապ հրամանի քաղվածքի մասին է, որն ուղարկվել է ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներին: Դրանում մասնավորապես ասվում է. «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի` մինչեւ հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով:
Երեւան քաղաքի կայազորի պետ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրովի աշխատանքը ապահովելու նպատակով ստեղծել կայազորի պետի վարչակազմ, նշանակելով`
- կայազորի պետի առաջին տեղակալ-շտաբի պետ` ՀՀ զինվորական կոմիսար գեներալ-մայոր Կ. Քոչունցին,
- կայազորի պետի տեղակալ` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Ա. Փայտյանին,
- կայազորի պետի տեղակալ հատուկ հանձնարարությունների գծով` ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետ գնդապետ Ա. Կարապետյանին,
- կայազորի պետի օգնական հատուկ հանձնարարությունների գծով` ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության եւ ռեժիմի վարչության պետի տեղակալ գնդապետ Հ. Կարապետյանին,
- կայազորի պետի տեղակալ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով` ՀՀ ՊՆ ԱՀՏԱ վարչության պետի տեղակալ գնդապետ Ս. Առուշանյանին,
- կայազորի պետի տեղակալ թիկունքի գծով` ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ գեներալ-մայոր Տ. Գասպարյանին,
- կայազորի պետի տեղակալ սպառազինության գծով` ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ գեներալ-մայոր Մ. Չիլինգարյանին,
- կայազորի պետի օգնական իրավական աշխատանքի գծով` ՀՀ ՊՆ վարչական ապարատի իրավաբանական վարչության պետ Ս. Սեդրակյանին,
- կայազորի կապի պետ` ՀՀ ԶՈւ ԳՇ կապի եւ ԱԿՀ վարչության պետի տեղակալ գնդապետ Գ. Զաքարյանին,
- կայազորի ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ծառայության պետ` ՀՀ ԶՈւ ԳՇ ՌՔԿՊ զորքերի վարչության պետ գնդապետ Ս. Արզումանյանին,
- կայազորի բժշկական ծառայության պետ` ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ բ/ծ փոխգնդապետ Ա. Փարսադանյանին:
Երեւանի կայազորի պետի աշխատանքային տեղը որոշել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի մասնաշենքում:
Հրամանը հասցնել ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալներին, իրենց մասով` ՀՀ ՊՆ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերին, ՀՀ զինվորական կոմիսարին, ՊԲ-ի, ԲԿ-ների, զորամասերի հրամանատարներին, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետին, անձնակազմին»:
ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»: Ուստի, կարող ենք ասել, որ Միքայել Հարությունյանի հրամանով սպաներից կազմված զինված խմբերը գործնականում նախատեսված են եղել Հայաստանում ռազմական հեղաշրջում իրականացնելու համար, ինչը հետագայում իրագործվել է Մարտի 1-ին:
Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի մոտ տեղի են ունեցել ուժային կառույցների ղեկավարների եւ ՀՀ ՊՆ հրամկազմի հետ անցկացված հայտնի խորհրդակցությունները: Եւ ստացվում է, որ Միքայել Հարությունյանն իր վերը բերված հրամանն արձակել է հենց այդ խորհրդակցություններից հետո:
Ուշագրավ է, թե ինչ անվանում է տրվել հեղաշրջում իրագործել պատրաստվող զինված խմբավորումների կառավարման կենտրոնին` «Երեւանի կայազորի պետի վարչակազմ», որի ղեկավարումը, ինչպես բխում է վերը բերված քաղվածքից, հանձնարարվել է այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ եւ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին: Մինչեւ այս փաստաթղթի ի հայտ գալը, արդեն իսկ հայտնի էր, որ Մարտի 1-ին ՀՀ կառավարության շենքում ժամը 18.00-ին անցկացված խորհրդակցության ժամանակ, որը վարել է Սերժ Սարգսյանը, Երեւանի կենտրոնում երեկոյան անցկացվելիք ռազմական գործողությունների պլանը ներկայացրել է հենց Յուրի Խաչատուրովը:
Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամների հարցերին պատասխանելիս` Միքայել Հարությունյանը վերը բերված հրամանի գոյության փաստը թաքցրել է: Նա Փաստահավաքի անդամների հարցերին պատասխանելիս ձեւացրել է, թե Մարտի 1-ին Երեւանում ռազմական գործողություններ իրականացնելու մասին ինքը տեղեկացել է դրանց սկսվելուց հետո միայն:
Նշենք, որ զորանոցային վիճակը մարտական պատրաստվածության առաջին փուլն է: Այլ կերպ ասած՝ զինվորականներն իրենց տեղակայման վայրում մարտական հանդերձանքով սպասում են ռազմական գործողության հրամանի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր