Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

31 հուլ 2018 12:15

Մեկ տարեկան երեխայի մոտ սեռական հասունացում է սկսվել

Մեկ տարեկան երեխայի մոտ սեռական հասունացում է սկսվել18 ամսական Վայբհավի (երեխայի անունը փոխված է ծնողների խնդրանքով) դեմքին եւ մարմնին մազեր կան, սեռական օրգանի չափը եւ տեստոստերոնի մակարդակն այնպիսին են, ինչպիսին 25 տարեկան տղամարդու մոտ է լինում: Վայբհավը ծայրաստիճան հազվագյուտ խանգարում ունի` վաղ սեռահասունություն: Սեռական հասունացումը նրա մոտ սկսվել է դեռեւս 6 ամսական հասակում:

Սովորաբար վաղաժամ սեռական հասունացում են ախտորոշում այն երեխաների մոտ, որոնց սեռահասունության նշաններն ի հայտ են գալիս մինչեւ ութ տարեկանը: Նման բան պատահում է միայն 100 000 երեխայից մեկի մոտ:
Վայբհավի ծնողները նկատել են, որ նա ինչ-որ խնդիր ունի, երբ վեց ամսականում նրա սեռական օրգանը սկսել է հետեւողականորեն մեծանալ: Սկզբում նրանք դրան նշանակություն չեն տվել` մտածելով, թե նա ուղղակի խոշոր երեխա է, մանավանդ, որ հասակն էլ կտրուկ մեծանում էր:
Երբ տղան մեկ ու կես տարեկան է դարձել, ծնողները նրան ցույց են տվել բժշկին: Նրա հասակն այդ ժամանակ 95 սմ է կազմել, ինչը մոտավորապես 10-15 սմ-ով ավելի է, քան լինում է մեկ ու կես տարեկան երեխաների մոտ:
Վայշակհի Ռուսաղին` երեխային բուժող բժիշկը պարզաբանել է, որ սեռական վաղ հասունացումը կարող է հանգեցնել հասակի վաղաժամ կանգի, տղան կարող է աճել մինչեւ 100-120 սմ: Այժմ երեխան հորմոնային թերապիա է ստանում. նա դեղամիջոցների ներարկումներ կստանա մոտավորապես մինչեւ 10-11 տարեկան դառնալը:
Սեռական վաղ հասունացման ամենահայտնի դեպքերից մեկը Պերուից Լինա Մեդինայի պատմությունն է: Լինայի առաջին դաշտանը տեղի է ունեցել երկուս ու կես տարեկանում, իսկ չորս տարեկանում նրա մոտ կաթնագեղձեր են ձեւավորվել: 1939-ին կեսարյան հատման միջոցով Լինան երեխա է ունեցել: Այդ ժամանակ Լինան 5 տարեկան եւ 7 ամսական էր եւ համարվում է պատմության մեջ ամենաերիտասարդ մայրը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր