Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

31 հուլ 2018 10:02

«Իրատես».ԿԳՆ-ի պատճառով խաթարվել է ՊՆ-ի աշխատանքը,ինչի պատճառով զինծառայողները սահմանված ժամկետից ավելի շատ են ծառայելու

«Իրատես».ԿԳՆ-ի պատճառով  խաթարվել է ՊՆ-ի աշխատանքը,ինչի պատճառով  զինծառայողները սահմանված ժամկետից ավելի շատ են ծառայելու«Իրատես» թերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարարության պատճառով կրկին խաթարվել է պաշտպանության նախարարության աշխատանքը: Դեռ չմարսած նախարար Արայիկ Հարությունյանի՝ քննությունները հետաձգելու մասին որոշումը, ինչի պատճառով զորակոչի մեկնարկն ուշացավ, հիմա էլ ուսանողներին տրվող տարկետման գործընթացն է կանգնել ՊՆ-ի կոկորդին:
«Տարկետման գործընթացն իսկական շիլափլավ է դարձել, անհասկանալի է` ինչ չափանիշներով ու ինչպես են տարկետում տրամադրում: Մի կողմից` ամառային զորակոչն ավարտելու խնդիրն է, մյուս կողմից՝ տարկետում տրամադրելու անվերջանալիությունը: Նախորդ տարիներին այս գործընթացը վաղուց ավարտված էր լինում, ու ՊՆ-ն հստակ իմանում էր՝ ում կարող է զորակոչել, ում՝ ոչ,- ասաց «Իրատեսի» աղբյուրը՝ ավելացնելով,- մինչեւ օգոստոսի 11-ը զորակոչը երկարաձգելը ենթադրում է նաեւ զորացրման գործընթացի դանդաղեցում, ինչի պատճառով ժամկետային զինծառայողները սահմանված ժամկետից ավելի շատ են ծառայելու»:
Մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ԿԳ նախարարությունն անհավանական թվով տարկետումներ է «ընծայել», այդպես էլ հստակ չձեւակերպելով, թե ինչու հենց տվյալ ուսանողները պետք է գիտությամբ զբաղվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր