Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»          Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար       Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»    

31 հուլ 2018 11:15

Քոչարյանի ճակատագրական սխալը

Քոչարյանի ճակատագրական սխալըՀայաստանում հեղափոխության օրերին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր թաքցնում իր վրդովմունքը: ՆՏՎ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել էր. «Նիկոլ Փաշինյանը պահանջում է՝ տվեք ինձ իշխանություն հիմա, անմիջապես: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկը վերցնի ու փոխանցի Փաշինյանին»: Նա նշել է, որ իշխանությունը մարդիկ են խորհրդարանում եւ պատգամավորական կորպուսում, նրանք ունեն սեփական կարծիք եւ ինքնասիրություն»:
Դրանից հետո Հայաստանում շատ բան է փոխվել: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը ստացել է իշխանություն, Ռոբերտ Քոչարյանն էլ ձերբակալվել է: Պարզվել է, որ իշխանությունը, ամեն դեպքում, ճամպրուկ է: Եվ շատերն իշխանությունում ձախողվում են, որովհետեւ չեն հասկանում, թե ինչ է ճամպրուկում:

Քոչարյանն անկեղծ կարծում է, որ «իշխանությունը կոնկրետ մարդիկ են խորհրդարանում եւ պատգամավորական կորպուսում»: Իրականում իշխանությունը ժողովրդից ստացած կառավարման մանդատն է, եթե, իհարկե, խոսում ենք ժողովրդավարական պետության մասին: «Ճամպրուկը» մանդատն է, որն իշխանությունը կարող է փոխանցել իր կամքով:
Ամեն գնով, առանց ժողովրդի մանդատի իշխանությունը պահելու ձգտումը մեծ ձախողման է հանգեցնում: 2008 թվականին Քոչարյանը կարող էր ընտրությունների երկրորդ փուլ նշանակել եւ պայքարել ժողովրդի մանդատի համար: Նա այլ ճանապարհ նախընտրեց, ինչպես 1996 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ 2018 թվականին Սերժ Սարգսյանը չկարողացան հանձնել իշխանությունը: Նրանք բոլորը կարծում էին, որ իշխանությունը ճամպրուկ չէ, այն չի կարելի կամավոր հանձնել:
Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ Քոչարյանը դեռ ասելիք ունի քաղաքականությունում եւ անպայման կվերադառնա: Քոչարյանը նույնպես հայտարարել է, որ իր դեմ ճնշումներ են կիրառվում, որ չեզոքացնեն իր հնարավոր մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Կարելի է ենթադրել, որ անգամ ճաղերի հետեւում Քոչարյանը կփորձի ազդել քաղաքականության վրա:
Նա չի էլ դադարել ազդել. 2008 թվականին, ինչպես բազմիցս գրել է մամուլը, նա պատրաստվում էր վարչապետ դառնալ եւ Սերժ Սարգսյանի հետ տանդեմով ղեկավարել երկիրը: Մարտի 1-ի դեպքերը, սակայն, ինչպես նաեւ, հնարավոր է, պայմանավորվածություններից Սերժ Սարգսյանի հրաժարվելը Քոչարյանին ամբողջությամբ դուրս են մղել իշխանությունից:
2013 թվականին գրում էին, որ Քոչարյանը մասնակցելու է նախագահական ընտրություններին՝ չնայած նա չէր հայտարարել, որ առաջադրվելու է: Վերջին պահին Քոչարյանը հայտարարեց, որ երկու ղարաբաղցիները չպետք է պայքարեն միմյանց դեմ: Այն ժամանակ վերլուծաբանները գրում էին, որ պայմանավորվածությունը մեկ ժամկետի շուրջ էր, բայց Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, չի պահել այդ պայմանավորվածությունը՝ որոշելով երկու ժամկետ կառավարել:
Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի սկզբին Քոչարյանն իր հետ փոխկապակցված անձանց միջոցով ակտիվ աշխատանք էր սկսել եւ թվում էր այլեւս ոչինչ չի խանգարի նրան վերադարձնել «ճամպրուկը»: Սերժ Սարգսյանն ինքն էլ էր արդեն հարմարվել ճամպրուկին. նա սահմանադրական փոփոխությունն նախաձեռնեց եւ պարզապես չեղարկեց սուպերնախագահի պաշտոնը: Քոչարյանին մնում էր միայն սեփական կուսակցություն ստեղծել եւ զրոյից, առանց ճամպրուկի սկսել: Բայց նա երբեք չի կարողացել «շարքային ընդդիմադիր» լինել, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանին էր անվանել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր