Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

31 հուլ 2018 15:30

Սերժի Վաչոյի ձերբակալությունը պատահական չէ.Ում ուղղորդմամբ է ձերբակալվել նա

Սերժի Վաչոյի ձերբակալությունը պատահական չէ.Ում ուղղորդմամբ է ձերբակալվել նա2018 թվականի հունիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով նույն օրը ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է մինչև 2018թ.-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը: Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ: 

«Ժամանակ»-ի տեղեկություններով` Սերժի Վաչոյի ձերբակալությունը պատահական չէ, դրա մեջ իր «ներդրումն» է ունեցել «Արդշինբանկի» վարչության նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը: Ըստ աղբյուրի` հենց նա է իրավապահներին ուղղորդել զբաղվել կարճ ժամանակում վարորդից գեներալ-մայոր դարձած Վաչագան Ղազարյանով:

Մհեր Գրիգորյանը լավատեղյակ է, թե ինչ հսկայական կարողություն ունի Ղազարյանը, որի մի մասն էլ պահել է իր ղեկավարած բանկում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր