Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

01 օգոս 2018 10:02

«Ժողովուրդ». Ո՞ր կուսակցությունը կունենա համարձակություն՝ Ռոբերտ Քոչարյանին տեսնելու իր ցուցակի առաջին համարում

«Ժողովուրդ». Ո՞ր կուսակցությունը կունենա համարձակություն՝ Ռոբերտ Քոչարյանին տեսնելու իր ցուցակի առաջին համարում«Ժողովուրդ» օթերթը գրում է. «Այն բանից հետո, երբ ՀՔԾ-ն մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց, վերջինս հարցազրույց տվեց և հայտարարեց, թե իրեն կալանավորելու միջնորդություն ներկայացնելն ու այս գործընթացները միտված են ոչ թե մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, այլ քաղաքական գործունեություն ծավալելուց չեզոքացման փորձ է: Ասել է թե` Ռոբերտ Քոչարյանն անուղղակի կերպով հայտարարեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին: Միայն թե պարզ չէ՝ Քոչարյանը ո՞ր կուսակցության միջոցով էր պատրաստվում մասնակցել ընտրություններին:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսպես է մեկնաբանել. «Չեք բացառո՞ւմ, որ այս հայտարարության իմաստն էլ հենց այն էր, որ այդ հարցերը առաջանային: Այլ մեկնաբանություն չեմ ցանկանում տալ»:

Ասել է թե` հիմա փնտրվում են կուսակցություններ, որ կցանկանան իրենց ցուցակի առաջին համարում տեսնել Քոչարյանին: Հետաքրքիր է՝ ո՞վ կունենա նման համարձակություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր