Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

03 օգոս 2018 10:55

Ադրբեջանական ԶԼՄ-ներում Զոյա Թադևոսյանի հայտարարությունը հայտնվել է ադրբեջանական առցանց մամուլի առաջին էջերում՝ «պատվավոր» հատվածներում

Ադրբեջանական ԶԼՄ-ներում Զոյա Թադևոսյանի  հայտարարությունը հայտնվել է ադրբեջանական առցանց մամուլի առաջին էջերում՝  «պատվավոր» հատվածներում«Հայ Ազգային կոնգրես» կուսակցության  անդամ Զոյա Թադևոսյանի՝
 Արցախի ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մասին
 հայտարարությունը,որն արժանացավ  բուռն քննադատության,
 ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի քաղաքական, հանրայիh շրջանակներում,
  չի վրիպել նաև  հարևան երկրի՝ Ադրբեջանի ուշադրությունից:
Ներկայացնենք, թե ինչպիսի՞ դրական գնահատականների է արժանացել
 ՀԱԿ-ական տիկնոջ՝ իր բնույթով  հակահայկական հայտարարությունը
 ադրբեջանական լրատվամիջոցների կողմից.
Նախ,  հայտարարությունը հայտնվել է ադրբեջանական առցանց մամուլի
 առաջին էջերում՝ ի դեպ,«պատվավոր» հատվածներում:
Թադևոսյանի հայտարարությունը բնորոշվել է որպես հայության 
շրջանում«ողջամտության զարթոնք»:
 Լրատվամիջոցները, ներկայացնելով Թադևոսյանի
դիտարկումը, հստակ շեշտում են՝ վերջինս Հայ Ազգային կոնգրեսի
 անդամ է, ՀՀ առաջին նախագահ 
Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը:
Ուշադրություն է գրավում հատկապես այն հանգամանքը,
 որ ՀԱԿ-ական տիկնոջ հայտարարությունը զուգահեռվում է
 նրա քաղաքական,գաղափարական առաջնորդ Լևոն
Տեր-Պետրոսյանի նմանօրինակ հայտարարությունների հետ:
 Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ չեն զլացել, 
պեղել գտել են ու հիմա հարմար պահին ներկայացնում են
նախկին նախագահի՝ այս հարցի շուրջ
 անցյալում հնչեցրած խոսքերը:
Այսպես, news.day.az լրատվական կայքը, ներկայացնելով
 Թադևոսյանի հայտարարությունը
 և նրա շուրջ արձագանքները, հիշեցնում է,
 որ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ իր զբաղեցրած
 պաշտոնից հենց Արցախի հարցում ունեցած
 դիրքորոշման ու դատողությունների պատճառով:
«Նրան դավաճան են անվանել: Հայաստանում դեռևս հիշում են
 Տեր-Պետրոսյանի ելույթը 2016թ.-ի ՀԱԿ համագումարի ընթացքում,
 երբ վերջինս հայտարարեց,
 որ հակամարտության լուծման երկարաձգումը ավելի
 կթուլացնի Հայաստանը և Արցախը,
իսկ հաջորդ որոշումը ավելի վատ կլինի,
 քան այսօր բանակցային սեղանին դրվածը»,-նշում է
 լրատվամիջոցը՝ եզրակացնելով, որ
 Թադևոսյանը հենց այս միտքն էլ նկատի է ունեցել,
 պարզապես նրան «չեն հասկացել»:
Մեկ այլ լրատվամիջոց էլ ՀԱԿ-ական տիկնոջ ու նրա
 առաջնորդ Տեր-Պետրոսյանի մոտեցումները
 գնահատում են որպես ողջամտության
 դրսևորում, նշելով. «Ողջամիտհայերը առաջարկում են
 Ադրբեջանին վերադարձնել
 օկուպացված տարածքները, որպեսզի պատերազմը
 վերջապես ավարտվի»:
Տարօրինակ է, որ ՀԱԿ-ական տիկնոջ հայտարարությունը
  հարևան՝ ոչ բարեկամ երկրի լրատվակամիջոցներին
 թույլ է տվել հանգել անհասկանալի ու զավեշտալից 
եզրահանգման, թե Հայաստանում հստակ հասկանում են,
 եթե այսօրվա պայմաններում վերսկսվեն ռազմական
 գործողությունները, ապա գերակայությունը կլինի
 Ադրբեջանի կողմը:
Ավելին, ըստ նրանց, պարզվում է, որ «Հայաստանում
 վերջապես հասկացան, որ եթե կամավոր սկզբունքով
 չգնան այդ քայլին,ապա Ադրբեջանը մի օր
 ինքը կազատի իր տարածքները կամ էլ հայերը
 ստիպված կլինեն վերադարձնել բռնագրավված հողերը՝
պատժամիջոցների ճնշման ներքո»:
Բացի այդ, ադրբեջանական քարոզչամիջոցը անթաքույց
 հիացմունքով հավելում
 է, որ վերջին ժամանակներում Հայաստանում
 ակտիվացել են տարբեր քաղաքական գործիչներ,
քաղաքագետներ, որոնք հայտարարում են տարածքների
 վերադարձման մասին, սակայն նույն լրատվամիջոցը
 ցավով նշում է, որ Հայաստանի կառավարությունը
 դեռ չի կիսում այս կարծիքը:
Ադրբեջանական քարոզչամեքենան, իր համար
 այնքան հաճո ՀԱԿ-ական տիկնոջ
 հայտարարության կոնտեքստում,  հիշեցնելով Լևոն
Տեր-Պետրոսյանի նույնաբովանդ ակհայտարարությունները՝
  գովաբանություններ է շռայլում վերջինիս հասցեին ու
արձանագրում.  «Համաձայնեք, Լևոն Հակոբովիչը
 ողջամիտ մտքեր է արտաբերում»:
 
Այսպիսով, եզրակացությունը մեկն է.
 ՀԱԿ զինվոր Թադևոսյան Զոյան իր ապազգային հայտարարությամբ
 մի լա՜վ առիթ տվեց հակառակորդին՝տեղեկատվական դաշտում սեփական 
 շահերից բխող հստակ քարոզչությունիրականցնելու համար: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր