Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

06 օգոս 2018 13:09

Ռոբերտ Քոչարյանի համար իրենց ստորագրությունը տված պատգամավորները մտածում են՝ կպլստա՞ն հասարակության ուշադրությունից

Ռոբերտ Քոչարյանի համար իրենց ստորագրությունը տված  պատգամավորները մտածում են՝ կպլստա՞ն  հասարակության ուշադրությունիցՄի փոքր անհասկանալի է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու նպատակով ստորագրահավաքին միացած 45 պատգամավորները գաղտնի են պահում իրենց անձը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Միեւնույն է, պատգամավորների ստորագրությունները ներկայացվելու են դատական համակարգում, ի վերջո, վաղ թե ուշ հայտնի  է դառնալու, թե ովքեր են»,-ասաց Բադալյանն ու հավելեց. «Ուղղակի հաշվի առնելով 2-րդ նախագահի ոչ այնքան միանշանակ ընկալումը հասարակության կողմից, իսկ գաղտնի չի, որ երկրորդ նախագահը հասարակության կողմից այդքան էլ լավ չի ընկալվում եւ ահա ստորագրողները միգուցե, մտածում են, որ եթե գաղտնի պահեն, հասարակությունը չիմանա, իրենց վրա չի տարածվի երկրորդ նախագահի  այդ բացասական իմիջը: Մեկ է վաղ թե ուշ դա կիմացվի, դա չես կարող երկար ժամանակ գաղտնի պահես»։
Արմեն Բադալյանը նկատեց, որ այն պատգամավորները, որոնք ստորագրել են, միգուցե մտածում են, որ եթե մարդիկ չիմանան, իրենք կարող են պլստալ այսպես ասած հասարակության ուշադրությունից. «Բայց դա լուրջ չի»,-իր խոսքն ամփոփեց նա։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար ստորագրահավաքին միացել է 45 պատգամավոր, այդ թվում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ երկու փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Արփինե Հովհաննիսյանը։ Մնացած պատգամավորների անունները հայտնի չեն, թեեւ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել էր, որ ստորագրողները միայն ՀՀԿ խմբակցությունից չեն։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր