Արագած լեռան գագաթին տեղի է ունեցել ձնահյուս, արշավախմբի 1 անդամ կորել է          Մենք Ադրբեջանին համարում ենք հուսալի ռազմավարական գործընկեր և դաշնակից       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

07 օգոս 2018 12:08

Կոչ՝Վալերի Օսիպյանին` զբաղվել իր ենթակաների դաստիարակմամբ, որոնք պատուհաս են դարձել Հայաստանի հպարտ քաղաքաիների համար

Կոչ՝Վալերի Օսիպյանին` զբաղվել իր ենթակաների դաստիարակմամբ, որոնք պատուհաս են դարձել Հայաստանի հպարտ քաղաքաիների համարԱրմավիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում արդեն հինգերորդ օրն է, պառկած է 1973թ. ծնված Ալեքսան Գասպարյանը: Արմավիրից տեղեկատվությունը տրամադրած քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ, ասում է, որ Գասպարյանը ծեծի է ենթարկվել 80 հազար դրամ պարտքի համար: Ասում են, պարտապանը գործարար է, զբաղվում է մսի վաճառքով, բայց համատեղության կարգով նաև ոստիկան է, աշխատում է ոստիկանության Թալինի քրեական հետախուզության բաժնում, հայտնի է քրեականի Վալոդիկ անվամբ:
Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի անվադողերի վերանորոգման կետի մոտ: Ասում են, թե Ալեքսան Գասպարյանին են մոտեցել ոստիկանության երեք աշխատակիցներ` քրեականի Վալոդիկի առաջնորդությամբ, և պահանջել, որ նա անմիջապես վերադարձնի պարտքը`80 հազար դրամը: Ալեքսանը ասել է, որ իր մոտ այդքան գումար չկա, և պարտավորվել է վերադարձնել առաջիկա օրերին: Ասում են` պարտապանին դուր չի եկել պարտատիրոջ պատասխանը և ոստիկանության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել երկու անգամ ինֆարկտ տարած և երեք անգամ սրտի վիրահատության ենթարկված իրենց զոհին: Արմավիրի բնակչի խոսքերով` Ալեքսան Գասպարյանին թողնելով արյան մեջ և անգիտակից վիճակում, նրանք հեռացել են դեպքի վայրից: Գասպարյանին հիվանդանոց են տեղափոխել պատահական անցորդները:
Զարմանալի է, որ օգոստոսի 4-ին Արմավիր այցելած Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը այդպես էլ չի անդրադարձել միջադեպին: Մինչդեռ, շատերին թվացել է, որ նա Արմավիր է եկել հատուկ հանցագործներին կալանավորելու համար: Անգամ մտածել են, որ շուտով Օսիպյանը կհագնի իր սև դիմակը և կկազմակերպի հերթական մասկի շոուն, այս անգամ սեփական աշխատակիցների նկատմամբ, ինչը սակայն տեղի չի ունեցել: Ընդհակառակը, հանցագործությունը շատ հմտորեն քողարկվում է: Տարօրինակ է նաև հիվանդանոցի աշխատակիների պահվածքը, եթե մեկը տանը անզգուշորեն մուրճով հարվածում է մատին և դիմում հիվանդանոց, նրանք անմիջապես ահազանգում են ոստիկանություն, իսկ այս դեպքում, մարդը տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժին, սակայն նրանով ոչ մի հետաքրքրվող չկա:
Հիշեցնենք, որ արդեն մեկ ամսից ավելի է, որ կալանքի տակ է գտնվում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդվարդ Բաբայանը: Նրան մեղադրում են Վյաչեսլավ Հարությունովին ծեծի ենթարկելու համար, չնայած Հարությունովը հրաժարվում է հաստատել ծեծի փաստը: Միայն այս երկու դեպքերի համեմատությունը ցույց է տալիս, որ Բաբայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որը ոչ մի կապ չունի օրենքի և օրինականության հաստատման հետ:
Արմավիրի քաղաքացիները կոչ են անում Վալերի Օսիպյանին` զբաղվել իր ենթակաների դաստիարակմամբ, որոնք պատուհաս են դարձել Հայաստանի հպարտ քաղաքաիների համար, և ոչ թե երկրի քաղաքական ղեկավարությանը հաճոյանալու համար մասկի շոուներ կազմակերպելով:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր