Ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանի թիկնազորը Մարտի 1-ի դեպքերի հետ
![Ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանի թիկնազորը Մարտի 1-ի դեպքերի հետ Ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանի թիկնազորը Մարտի 1-ի դեպքերի հետ](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-08/medium/1533810861_skjat0jvf.jpg)
Առհասարակ ինչ վերաբերում է Մարտի 1-ի դեպքերին, ՀՔԾ պետն ասաց, որ կարելի է ասել, որ գործը նորից է քննվում: Խաչատրյանը հիշեցրեց 0038 գաղտնի հրամանի մասին՝ նշելով, որ այս 10 տարիների ընթացքում այն չի եղել նախաքննության մարմնի ուսումնասիրության առարկա և հիմա կան կասկածներ, որ կան նաև այլ փաստաթղթեր, այլ վկայություններ. «Ներկայումս մեծ ծավալի քննչական գործողություններ են կատարվում և բնական է կլինեն նոր տուժողներ: Այսօր ունենք տենդենց, որ մարդիկ, ովքեր ժամանակին վախեցել են հետապնդումներից և չեն հայտնել վնասվածք ստանալու մասին, այսօր դիմում են և տուժողի դատավարական կարգավիճակ ստանում»:
ՀՔԾ պետն արձագանքեց նաև ՍԴ նախկին դատավոր Վալերի Պողոսյանի հայտարարությանն այն մասին, թե ՀՔԾ-ն մտածել է արդյո՞ք իր անվտանգության մասին, երբ հրապարակել է իր անունը: Խաչատրյանը նշեց, որ վերջինիս անվտանգության մասով խնդիրներ չի տեսնում և անհրաժեշտության դեպքում վարույթ իրականացնող մարմինը կարող է ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը։