Պայմանագրային զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ          Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ       Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի. Արցախի թեմի առաջնորդը նամակ է գրել ԱՄՆ փոխնախագահին    

11 օգոս 2018 11:45

ՌԴ դեմ ԱՄՆ նոր, ավելի խիստ պատժամիջոցներն էլ չեն ազդում Պուտինի վրա. դրա դիմաց տուժելու է հասարակ քաղաքացին

ՌԴ դեմ ԱՄՆ նոր, ավելի խիստ պատժամիջոցներն էլ չեն ազդում  Պուտինի վրա. դրա դիմաց տուժելու է հասարակ քաղաքացինՌուսական ռուբլին վերջին օրերի ընթացքում իջավ` հասնելով անցած երկու տարիների ընթացքում ամենացածր մակարդակին, երբ Միացյալ Նահանգները չորեքշաբթի նոր պատժամիջոցներ սկսեց ընդդեմ Մոսկվայի: Ռուսաստանը հերքում է թունավոր նյութով սպանություններ իրականացնելու մասին մեղադրանքները և միևնույն ժամանակ հայտարարում իր կողմից իրականացվելիք պատասխան քայլերի մասին:

Ռուսաստանն ԱՄՆ-ի ու Եվրոպական միության պատժամիջոցների տակ հայտնվեց դեռևս 2014-ին` Ուկրաինայից Ղրիմն իրեն բռնակցելուց հետո: Պատժամիջոցներ, որոնք մեծապես են վնասել այս երկրի տնտեսությունը:

Կրեմլի խոսնակը փորձում է վստահեցնել ռուսներին, որ երկրի ֆինանսական համակարգը մնում է կայուն: Սովորական քաղաքացիներն էլ այստեղ կարծես թե չունեն մեծ մտահոգություններ այս ուղղությամբ:

Ֆինանսական կորուստները սակայն նախագահ Պուտինին հետ չեն պահում Ուկրաինայի արևելքում իրականացված ներխուժումը շարունակելուց և այլ երկրների քաղաքական գործընթացներին միջամտելուց:

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 22-ից: Նախորդների համեմատ դրանք շատ ավելի խիստ են, ու կա կարծիք նաև Ռուսաստանում, որ դրա դիմաց վճարելու է հասարակ քաղաքացին, այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր