Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

13 օգոս 2018 11:18

Տուգանքների համաներումը այդքան էլ էֆեկտիվ չի եղել. այսուհետ Հայաստանում առաջին անգամ կիրառվելու է բալային համակարգ

Տուգանքների համաներումը այդքան էլ էֆեկտիվ չի եղել. այսուհետ Հայաստանում առաջին անգամ կիրառվելու է բալային համակարգՀայաստանում առաջին անգամ կիրառվելու է բալային համակարգ: Այս մասին ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը` ներկայացնելով ոստիկանության նոր օրենսդրական նախաձեռնությունը:


«Ներկայումս ոստիկանությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել  եւ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացրել, համաձայն որի փոփոխություններ կկատարվեն վարչական իրավախախտումների մասին ՀՀ քրեական օրենսգրքում: Այս լրացումներն ու փոփոխությունները նպատակ են հետապնդում ավելի էֆֆեկտիվ կարգավորել այն հասարակական հարաբերությունները,  որոնք առկա են երթեւեկության անվտանգության բնագավառում: Հիմնական փոփոխությունն այն է, որ Հայաստանում առաջին անգամ կիրառվելու է բալային համակարգ, այսինքն յուրաքանչյուր վարորդի յուրաքանչոյւր տարի տրվելու է 9 բալ, եւ յուրաքանչյուր խախտում կունենա որոշակի բալային  նիշ, եւ այդ 9 բալը յուրաքանչյուր խախտումից հետո նվազելու է:  Երբ 9 բալը կզրոյացվի, վարորդի տրանսպորտային միջոց վարելու իրավունքը ժամանակավորապես կկասեցվի, նախնական նախագծով` 6 ամիս ժամկետով: Այսինքն սա կստիպի վարորդներին, որպեսզի պահպանեն երթեւեկության կանոնները եւ վտանգի տակ չդնեն իրենց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը: Մենք չենք ունենա այնպիսի իրավիճակ, որ վարորդները իրավախախտում թույլ կտան կվճարեն եւ կշարունակեն վարել»,-ասաց նա:
Նա փաստեց նաեւ, որ տուգանքների համաներումը այդքան էլ էֆեկտիվ չի եղել եւ համաներում կիրառած վարորդները նորից շարունակում են չվճարված տուգանքներ հավաքել:
«Այսօրվա վիճակագրությունը փաստում է, որ թեեւ համաներում կիրառվեց եւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կատարված իրավախախտումներով տուգանքների գանձման պրոցեսը դադարեցվեց, բայց այսօր նկատվում է որ այդ նույն վարրոդները այսօր սկսում են իրավախատումներով տուգանքներ հավաքել, ինչը վաղը լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի: Այսինքն նույն խնդիրներն է  առաջացնելու նրանց համար, ինչ ունեին մինչեւ համաներումը: Սա մտահոգիչ է, եւ կարծում եմ, որ քարոզչական աշխատանքները պետք է ավելի ակտիվացնել, հորդորել, որ երթեւեկության մասնակիցները ձգտեն խստագույնս պահպանել երթեւեկության կանոնները, որպեսզի չտուգանվեն եւ վտանգի տակ չդնեն իրենց եւ այլոց կյանքը»,- ասաց Արմեն Խաչատրյանը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր